«EU Digital COVID» հավաստագիր. Հանձնաժողովը Հայաստանի կողմից տրամադրվող հավաստագրերի համարժեքությունը հաստատող որոշում է ընդունել
29 Հոկտեմբերի, 2021

«EU Digital COVID» հավաստագիր. Հանձնաժողովը Հայաստանի կողմից տրամադրվող հավաստագրերի համարժեքությունը հաստատող որոշում է ընդունել


2021թ․ հոկտեմբերի 28-ին Եվրոպական հանձնաժողովն ընդունել է երկու նոր որոշում, համաձայն որոնց՝ հաստատվում է Հայաստանի և Միացյալ Թագավորության կողմից տրամադրվող «COVID-19» համավարակի դեմ պատվաստման հավաստագրերի համարժեքությունը ԵՄ կողմից տրամադրվող «EU Digital COVID» հավաստագրին։ 

Այսպիսով, երկու երկրները միանում են Եվրոպական միության «EU Digital COVID Certificate» համակարգին, և միմյանց հավաստագրերը դառնում են փոխադարձ ճանաչելի։

Միևնույն ժամանակ, երկու երկրները համաձայնվել են ընդունել «EU Digital COVID» հավաստագիրը՝ ԵՄ-ից իրենց երկրներ ճանապարհորդությունների համար։

Որոշումը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 29-ից։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,