Երիտասարդների մասնակցությունը ժողովրդավարական գործընթացին. Արևելյան գործընկերության երիտասարդական ֆորումի առցանց հավաքը՝ գագաթնաժողովին ընդառաջ

Երիտասարդների մասնակցությունը ժողովրդավարական գործընթացին. Արևելյան գործընկերության երիտասարդական ֆորումի առցանց հավաքը՝ գագաթնաժողովին ընդառաջ

22 Նոյեմբերի, 2021

Նոյեմբերի 23-24-ին տեղի կունենա Արևելյան գործընկերության երիտասարդական ֆորումի հինգերորդ հավաքը, որը կանցկացվի առցանց՝ «Երիտասարդների մասնակցությունը ժողովրդավարական գործընթացում» խորագրի ներքո՝ որպես դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի զուգահեռ միջոցառում:

Ֆորումը, որը կունենա ուղիղ հեռարձակում, կազմակերպվում է Եվրոպական միության խորհրդում Սլովենիայի նախագահության կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության հետ համագործակցությամբ:

Արևելյան գործընկերության երկրների, Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների շուրջ 250 երիտասարդական աշխատողներ, ակտիվ և քննադատական մտածողությամբ երիտասարդներ և երիտասարդական քաղաքականություն մշակողներ բացառիկ հնարավորություն կունենան քննարկելու Արևելյան հարևանության տարածաշրջանում և Եվրոպական միությունում երիտասարդական քաղաքականության հետ կապված ձեռքբերումներն ու մարտահրավերները:

Մասնակիցները կկիսվեն ժողովրդավարական գործընթացներին երիտասարդների մասնակցության լավագույն պրակտիկաներով, փորձով և առաջարկներով՝ երիտասարդների մասնակցության ներառական հարթակն ընդլայնելու նպատակով: Կխրախուսվեն ընթացիկ նախաձեռնությունների հետ կապերը, ինչպիսիք են արտաքին գործողություններում երիտասարդության հարցերով ԵՄ առաջիկա գործողությունների ծրագիրը և Արևելյան գործընկերության 2020 թվականից անդին քաղաքականության օրակարգի «Նոր երիտասարդական կուրսը»:

Այս տարվա Երիտասարդական ֆորումի հիմնական թեման կենտրոնացած է ժողովրդավարական գործընթացներում երիտասարդների բովանդակալից մասնակցության համար ներառական միջավայրի և համապատասխան պայմանների ապահովման շուրջ:

Ֆորումը, հիմնվելով չորս թեմատիկ աշխատաժողովների արդյունքների վրա, կկազմի եզրակացություններ և առաջարկություններ, որոնք միջոցառումից հետո կներկայացվեն համապատասխան շահագրգիռ կողմերի դատին:

Ֆորումը ուղից կհեռարձակվի միջոցառման կայքէջում:

Իմացիր ավելին

Միջոցառման կայքէջ




Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,