Երիտասարդ եվրոպական դեսպանների թիվը ավելացավ եւս 400-ով, ինչի արդյունքում ցանցի անդամների թիվը մոտեցավ հազարին
29 Նոյեմբերի, 2022

Երիտասարդ եվրոպական դեսպանների թիվը ավելացավ եւս 400-ով, ինչի արդյունքում ցանցի անդամների թիվը մոտեցավ հազարին


«EU NEIGHBOURS east» ծրագիրը ողջունել է 435 նոր երիտասարդ եվրոպական դեսպանների մուտքն իր ցանց, նրանք ընտրվել են ԱլԳ երկրների, ԵՄ անդամ երկրների և Մեծ Բրիտանիայի երիտասարդ 1,069 թեկնածուներից: Ցանցն այժմ ընդգրկում է ընդհանուր առմամբ 925 ակտիվ դեսպանների:

Հայտերի գնահատման և ընտրության ինտենսիվ ընթացակարգից հետո 60 նոր դեսպան է ընտրվել Հայաստանից, 75-ը՝ Ադրբեջանից, 6-ը՝ Բելառուսից, 85-ը՝ Վրաստանից, 48-ը՝ Մոլդովայից, 108-ը՝ Ուկրաինայից և 53-ը՝ ԵՄ-ից ու Մեծ Բրիտանիայից:

Նորեկները կմասնակցեն ԵԵԴ Ակադեմիային, որի շրջանակում նրանք կստանան համապատասխան ուսուցում՝ իրենց առջև դրվելիք առաջադրանքներին պատրաստ լինելու համար։

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնությունն ապաքաղաքական, կամավորական, կենսունակ հաղորդակցական ցանց է, որը կապում և բարեկամության կամուրջներ է կառուցում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և ԵՄ անդամ երկրների ու Միացյալ թագավորության երիտասարդների միջև։ Ցանցի նպատակն է բարձրացնել իր արևելյան գործընկեր երկրների հետ ԵՄ համագործակցության մասին իրազեկությունը, ցուցադրել այդ համագործակցության շոշափելի արդյունքները, նպաստել տարբեր թեմաների շուրջ քաղաքական երկխոսությանը, բարձրացնել քաղաքացիական ակտիվության մակարդակը և միասին աշխատել հանուն ավելի լավ ապագայի:

2022 թվականի սկզբից մինչ օրս երիտասարդ եվրոպական դեսպանները մասնակցել են 355 միջոցառումների ողջ տարածաշրջանում և ԵՄ-ում։

Նոր դեսպանների ընդունելությունը տեղի է ունենում տարին մեկ անգամ, սովորաբար՝ աշնանը: Հայտերի ընդունման և դիմումի ձևի մասին տեղեկատվությունը կհրապարակվի այստեղ և կներկայացվի EU NEIGHBOURS east-ի վեբկայքի «Հնարավորություններ» բաժնում: Բաժանորդագրվեք և մնացեք կապի մեջ։

Իմացիր ավելին

Երիտասարդ եվրոպական դեսպաններ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,