Երեւանում բացվել է ԵՆԲ Գլոբալի աջակցությամբ վերանորոգված եւս մեկ մանկապարտեզ
20 Հունվարի, 2023

Երեւանում բացվել է ԵՆԲ Գլոբալի աջակցությամբ վերանորոգված եւս մեկ մանկապարտեզ


Հունվարի 18-ին վերաբացվել է Երևանի թիվ 47 մանկապարտեզը, որը վերանորոգվել է շուրջ 50 ավելի տաք, սեյսմակայուն և էներգաարդյունավետ ուսումնական հաստատությունների ստեղծմանն ուղղված՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող շինարարական ծրագրի շրջանակներում։ 15 մլն եվրո բյուջեով Երևանի էներգաարդյունավետության ծրագիրն իրականացվում է ԵՆԲ Գլոբալի (Եվրոպական ներդրումային բանկի մասնաճյուղը, որը կենտրոնացած է Եվրոպական միությունից դուրս գործառնությունների վրա), Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի (E5P) և Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) աջակցությամբ՝ ՄԱԶԾ-ի և Երևանի քաղաքապետարանի միջոցով:

Վերանորոգման աշխատանքները ներառել են շենքի ամբողջական սեյսմիկ արդիականացում, կառուցվածքի ամրացում, արևային ֆոտովոլտային և ջրային ջեռուցման համակարգերի ինտեգրում և էներգաարդյունավետության բարելավում: Մանկապարտեզը հարմարեցվել է նաև սահմանափակ շարժունակություն ունեցող անձանց՝ այն ավելի մատչելի դարձնելով հաշմանդամություն ունեցող երեխաների և անձնակազմի համար և բարելավելով սոցիալական ներառումը:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը նշել է. «Ծրագիրը կնպաստի նաև գործառնական ծախսերի շատ ավելի մեծ կրճատմանը, ինչը մեզ կօգնի իրականացնել վերաբաշխում՝ հանրային ծառայությունների մատուցման ոլորտում այլ բարելավումներ իրականացնելու համար։ Մենք շարունակում ենք մեր ողջ ուժերն ու նվիրումը ներդնել Երևանի համար նոր էներգաարդյունավետ նախագծերի իրականացման համար»:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,