Ապրիլի 18-ին տեղի է ունեցել ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «EQUAL – EU 4 Women Empowerment in Armenia» ծրագրի մեկնարկը։
Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում, հատկապես՝ Արարատի, Վայոց Ձորի, Կոտայքի, Արմավիրի, Սյունիքի, Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերում հասարակական փոփոխություններ իրականացնելու գործում կանանց դերի բարձրացմանը եւ կանանց հզորացմանը: EQUAL-ը պատշաճ կերպով կաջակցի կանանց իրացնել իրենց քաղաքական, տնտեսական եւ սոցիալ-մշակութային իրավունքները՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես խոցելի եւ անապահով խմբերի ներկայացուցիչներին:
«Հայաստանում կանանց հզորացումը ոչ միայն բարոյահոգեբանական հրամայական է, այլեւ իրական ներդրում հանուն երկրի ապագայի: Նպաստելով գենդերային հավասարությանը, վերացնելով խոչընդոտները եւ ընդլայնելով կանանց հասարակական կյանքի բոլոր ասպեկտներին լիարժեք մասնակցելու հնարավորություններ՝ մենք կարող ենք ամբողջությամբ բացահայտել նրանց ներուժը եւ առաջ մղել երկիրը դեպի ավելի արդար եւ բարգավաճ Հայաստան»,- բացման միջոցառմանը նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։
Ծրագիրը կիրականացվի ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ցանցի, Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի, Գորիսի Կանանց զարգացման Ռեսուրս Կենտրոն Հիմնադրամի, Կանանց աջակցության կենտրոնի եւ WINNET Sweden-ի հետ համագործակցությամբ։
Իմացիր ավելին
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,