ԵՄ-ը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի` իրար հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամությունը
18 Հունվարի, 2022

ԵՄ-ը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի` իրար հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամությունը


ԵՄ-ը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի պատրաստակամությունը՝ աշխատելու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ և այդ նպատակով հատուկ բանագնացների նշանակումը։ 

Եվրոպական արտաքին գործերի ծառայության տարածած մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ նախորդ ուրբաթ հատուկ բանագնացների առաջին հանդիպումը «կարևոր քայլ էր, և Եվրոպական միությունը հորդորում է Հայաստանին և Թուրքիային հետագա ջանքեր ներդնել այդ ուղղությամբ»։

«Հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած հետագա կոնկրետ քայլ ինքնին լավ լուր է տարածաշրջանային կայունության, հաշտեցման հեռանկարների ստեղծման և տնտեսական զարգացման համար»,- ասված է հաղորդագրությունում, որում նաև նշվում է, որ ԵՄ-ը պատրաստ է աջակցություն ցուցաբերել գործընթացի շարունակությանը։

2014թ․-ից ի վեր ԵՄ-ը ավելի քան 4․5 մլն եվրո աջակցություն է ցուցաբերել ծրագրերին, որոնց նպատակն էր հող նախապատրաստել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար մի շարք ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը, կրթությունը և հաղորդակցության փոխանակումը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,