ԵՄ-ը մեկնարկում է նոր ծրագիր՝ ուղղված Հայաստանի պետական հատվածում բարեվարքության խթանմանը և կոռուպցիայի կանխարգելմանը33
15 Հունիսի, 2022

ԵՄ-ը մեկնարկում է նոր ծրագիր՝ ուղղված Հայաստանի պետական հատվածում բարեվարքության խթանմանը և կոռուպցիայի կանխարգելմանը33


Հունիսի 13-ին ԵՄ-ը տվեց «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական հատվածում» նոր Թվինինգ ծրագրի մեկնարկը։

Հաջորդ երկու տարվա ընթացքում ծրագիրը կնպաստի կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում կրթական ծրագրերի և հանրային իրազեկման միջոցառումների մշակմանն ու կոռուպցիայի կանխարգելման միջավայրի ստեղծմանը միտված ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև կխթանի Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացումը:

Ծրագրի ընդհանուր բյուջեն է 1 մլն եվրո է։

Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը և կիրականացվի Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) և Լատվիայի արդարադատության նախարարության կողմից՝ Հայաստանի արդարադատության նախարարության և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ համագործակցությամբ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,