ԵՄ-ը հրատապ օգնություն կցուցաբերի Հայաստանում հակամարտությունից տուժած անձանց համար
24 Հոկտեմբերի, 2022

ԵՄ-ը հրատապ օգնություն կցուցաբերի Հայաստանում հակամարտությունից տուժած անձանց համար


Եվրոպական միությունը հայտարարել է, որ մոտ 118 միլիոն դրամի (300,000 եվրո) հրատապ օգնություն կցուցաբերի 2020 թվականի նոյեմբերի հրադադարից հետո ամենամահաբեր իրադարձությունների՝ ս.թ. սեպտեմբերին տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած մարդկանց։

Գալիք ձմռան ընթացքում այս ֆինանսավորումը կուղղվի ռազմական գործողությունների հետևանքով իրենց տները լքած 7,600 անձանց շրջանում առավել խոցելի մարդկանց, ինչպես նաև այդ մարդկանց հյուրընկալող համայնքներին և այն խոցելի անձանց, ովքեր մնացել են հակամարտության ազդակիր տարածքներում։

Հայաստանում ԵՄ գործընկեր մարդասիրական կազմակերպությունները կտրամադրեն հիգիենայի պարագաներ, կացարանների վերանորոգման փաթեթներ և դրամական աջակցություն՝ օգնելու մարդկանց հոգալ իրենց հիմնական կարիքները, օրինակ՝ սնունդ, ջեռուցման ծախսեր կամ վարձավճար:

Արտակարգ աջակցության տրամադրումը սերտորեն կհամակարգվի Հայաստանի իշխանությունների և արտակարգ իրավիճակների դերակատարների հետ:

Ֆինանսական աջակցությունը հնարավոր է դարձել «Emergency Toolbox» (Հրատապ գործիքատուփ) գործիքակազմի շնորհիվ, որը նախատեսված է արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման և ԵՄ-ի սահմաններից դուրս գտնվող խոցելի մարդկանց առաջնահերթ ֆինանսական միջոցներ տրամադրելու համար և համակարգվում է Եվրոպական հանձնաժողովի Հրատապ արձագանքման համակարգման կենտրոնի (Emergency Response Coordination Centre` ERCC) կողմից։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,