ԵՄ-ը Հայաստանում մեկնարկում է 16-օրյա արշավ՝ ընդդեմ գենդերային բռնության
29 Նոյեմբերի, 2023

ԵՄ-ը Հայաստանում մեկնարկում է 16-օրյա արշավ՝ ընդդեմ գենդերային բռնության


Նոյեմբերի 24-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը մեկնարկել է միջոցառումների շարք՝ գենդերային բռնության դեմ 16-օրյա արշավի շրջանակներում:

Միջոցառումներն իրականացվում են Եվրոպական միության ֆինանսավորմամբ եւ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի կողմից իրականացվող «Երիտասարդներն ընդդեմ բռնության. ակտիվության 16 օր» ծրագրի շրջանակներում։ 

Բացման միջոցառումը, որին միացել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, տեղի է ունեցել Երեւանի պետական համալսարանում, ինչին հաջորդել է «Ես կին եմ» ներկայացումը եւ պանելային քննարկումը։

Նշված ծրագիրն ուղղված է առաջին հերթին երիտասարդներին։ Այն ներառում է բեմադրություն, տարբեր թրենինգներ, քննարկումներ եւ կինոդիտումներ, որոնք տեղի կունենան նաեւ Նոյեմբերյանում, Վարդենիսում եւ Մարտունիում։

Այս տարվա 16-օրյա արշավի կարգախոսն է՝ «ՄԻԱՎՈՐԵՆՔ ջանքերը՝ կանխարգելելու կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնությունը»:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,