ԵՄ-ը եւ ՄԱԶԾ-ը մեկնարկել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հոգեբանական պատրաստվածության դասընթացների շարք
21 Դեկտեմբերի, 2022

ԵՄ-ը եւ ՄԱԶԾ-ը մեկնարկել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հոգեբանական պատրաստվածության դասընթացների շարք


ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) Եվրոպական միության աջակցությամբ մեկնարկել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հոգեբանական պատրաստվածության դասընթացների շարք։

Պարեկային ծառայության աշխատակիցները դասընթացի շնորհիվ կամրապնդեն իրենց՝ հաղորդակցության և բանակցությունների վարման, կոնֆլիկտների կառավարման, լսելու, փոխըմբռնման, սթրեսի և ինքնակառավարման հմտությունները։ Դասընթացի վերջնական նպատակն է պարեկային ծառայության աշխատակիցների կողմից տրամադրվող քաղաքացիակենտրոն ծառայությունների որակի բարելավումը։

Դասընթացներն անցկացվում են Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,