Մարտի 17-ին Հայաստանում տեղի ունեցավ միջոցառում, որով տրվեց երկրում Էմերալդ ցանցի առաջխաղացման և Էմերալդ տարածքների կառավարման աշխատանքների սկիզբը։
Նշված աշխատանքներն իրականացվում են «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրի շրջանակներում՝ Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ՝ նպատակ ունենալով ապահովել բնական միջավայրերի երկարաժամկետ պահպանումը, պահպանել կենսաբազմազանությունը և խթանել մարդկանց ու շրջակա միջավայրի կայուն փոխգործակցությունը:
Ծրագրի գործունեությունը ենթադրում է Էմերալդ ցանցի զարգացմանն ուղղված Էմերալդ ազգային գործողությունների ծրագրի համար առաջարկությունների մշակում, Էմերալդ տարածքների կառավարման պլանների պատրաստման ուղեցույցների մշակում, ընտրված Էմերալդ տարածքների կառավարման պլանների մշակում և կարողությունների զարգացում:
Հանդիպումը հավաքել էր մասնակիցների տարբեր թիրախային խմբերից, այդ թվում՝ պետական մարմիններից, ակադեմիական շրջանակներից, ՀԿ-ներից, միջկառավարական կազմակերպություններից և այլ բնապահպանական կազմակերպություններից:
Էմերալդ ցանցը հատուկ պահպանության տարածքներից բաղկացած էկոլոգիական ցանց է, որը գործարկվել է Եվրոպայի խորհրդի կողմից և աջակցվում է Եվրոպական միության կողմից:
Իմացիր ավելին
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,