ԵՄ-ն օգնում է բացել Արբիտրաժային և միջնորդական կենտրոն՝ հայկական բիզնեսին աջակցելու համար
26 Հոկտեմբերի, 2022

ԵՄ-ն օգնում է բացել Արբիտրաժային և միջնորդական կենտրոն՝ հայկական բիզնեսին աջակցելու համար


2022 թվականի հոկտեմբերի 20-ին ԵՄ աջակցությամբ Հայաստանում իր գործունեությունն է սկսես Արբիտրաժային և միջնորդական կենտրոնը։ Պաշտոնական մեկնարկի միջոցառման ընթացքում ներկայացվել և քննարկվել են նոր կենտրոնի տեսլականն ու կանոնադրությունը։

«ԵՄ-ն սատարում և աջակցում է Հայաստանում վեճերի լուծման այլընտրանքային միջոցների ներդրմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով արբիտրաժին: Այն կարևոր դեր է խաղում գործարար աշխարհի առջև ծառացած բարդ դեպքերի համար արագ և արդարացի լուծումներ գտնելու հարցում»,– նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ արդարադատության նախարարության, Կենտրոնական բանկի, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, արբիտրաժային ոլորտի միջազգային և տեղական փորձագետներ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,