ԵՄ-ն ողջունում է սահմանների սահմանազատման գործընթացում Հայաստանի եւ Ադրբեջանի արձանագրած առաջընթացը
Reuters
21 Մայիսի, 2024

ԵՄ-ն ողջունում է սահմանների սահմանազատման գործընթացում Հայաստանի եւ Ադրբեջանի արձանագրած առաջընթացը


Եվրոպական միությունը ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման գործընթացում առաջընթացը, որը հիմնված է 1991թ. Ալմա Աթայի համաձայնագրի, ավելի կոնկրետ` մայիսի 15-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 9-րդ հանդիպման ժամանակ ստորագրված արձանագրության վրա, որը հանգեցրել է սահմանի մի քանի հատվածների վերաբերյալ համաձայնագրի։ 

«ԵՄ-ն խրախուսում է կողմերին հետագա վճռական քայլեր ձեռնարկել այլ երկկողմ չկարգավորված նշանակալի խնդիրների լուծման համար եւ հավատարիմ է մնում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն եւ տեւական խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերին աջակցելուն»,- նշված է մայիսի 17-ին Եվրոպական միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոյի տարածած հաղորդագրության մեջ:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,