Մարտի 24-ին Եվրոպական միության խորհուրդը մտքերի փոխանակում է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ՝ Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական ագրեսիայի համատեքստում անդրատլանտյան համագործակցության վերաբերյալ։
Խորհուրդը Ռուսաստանից պահանջել է անհապաղ վերջ տալ Ուկրաինայի դեմ իր ռազմական ագրեսիային ու պատերազմական հանցագործություններին, ինչպիսին քաղաքացիական օբյեկտների թիրախավորումն է, ինչպես նաև անվտանգ միջանցք երաշխավորել պատերազմական բոլոր գոտիներում թակարդված քաղաքացիական անձանց համար:
ԵՄ-ն հայտարարել է, որ կշարունակի համակարգված քաղաքական, ֆինանսական, նյութական և հումանիտար աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: ԵՄ-ն նաև արագ քայլեր կձեռնարկի Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ համակարգված խիստ պատժամիջոցների կիրառումը շարունակելու ուղղությամբ՝ արդյունավետորեն խափանելով ագրեսիան շարունակելու ռուսական կարողությունները: Եվրոպական խորհուրդը կոչ է արել բոլոր երկրներին միանալ այդ պատժամիջոցներին՝ հավելելով, որ «պատժամիջոցները շրջանցելու կամ Ռուսաստանին այլ միջոցներով օգնելու ցանկացած փորձ պետք է դադարեցվի»։
Եվրոպական խորհուրդը նաև բարձր է գնահատել ուկրաինացի փախստականներին ընդունելու ուղղությամբ արված բոլոր ջանքերը: Խորհուրդը միաժամանակ կոչ է արել բոլոր անդամ պետություններին ակտիվացնել այդ ուղղությամբ իրենց քայլերը, Հանձնաժողովին էլ դիմել է նման ջանքերը դյուրացնելուն ուղղված ցանկացած անհրաժեշտ նախաձեռնությամբ հանդես գալու կոչով:
Եվրոպական միությունը հայտարարել է, որ Ռուսաստանի հարձակման դադարելուն պես պատրաստ է աջակցել Ուկրաինայի կառավարությանը՝ ժողովրդավարական Ուկրաինայի անհապաղ վերակառուցման գործում: Եվրոպական խորհուրդն իր միջազգային գործընկերներին հրավիրել է համախմբվելու այդ նպատակի շուրջ: Խորհուրդը կոչ է արել Հանձնաժողովին շարունակել տեխնիկական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ վերջինիս անհրաժեշտ բարեփոխումների իրագործմանը օգնելու նպատակով:
Եվրոպական խորհուրդը նաև կոչ է արել պատեհ պահին կազմակերպել միջազգային համաժողով՝ Ուկրաինայի հետ համերաշխության տրաստային հիմնադրամի ֆինանսավորման համար:
Խորհուրդը նաև «ուշագրավ ձեռքբերում» է անվանել ուկրաինական և մոլդովական էլեկտրացանցերի վերջին սինխրոնիզացումը ԵՄ ցանցերի հետ և նշել, որ Եվրոպական միությունը հավատարիմ է Ուկրաինա էլեկտրաէներգիայի և գազի շարունակական և անխափան մատակարարումների ապահովմանը:
Իմացիր ավելին
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,