ԵՄ-ն Հայաստանում տվել է «Artbox» ինկուբատորի մեկնարկը
24 Սեպտեմբերի, 2021

ԵՄ-ն Հայաստանում տվել է «Artbox» ինկուբատորի մեկնարկը


22 սեպտեմբերի, 2021թ․

Սեպտեմբերի 22-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը «ԵՄ-ն բիզնեսի համար․ Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակում գործարկեց «Ստեղծարար Հայաստան «ARTBOX» ինկուբատորը»։

«ArtBox» ինկուբատորի նպատակը ստեղծարար արդյունաբերության և արվեստի ոլորտի խթանումն է։

«Ինկուբատորը հզոր ուժ կհաղորդի ստեղծարար բիզնես նախագծերին՝ ձեռներեց լինելու, տեղական և միջազգային շուկաների հետ կապեր հաստատելու և  ներդրումներ գրավելու առումով», – նշել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը։

Ընդհանուր առմամբ, արվեստի ոլորտի 25 նախաձեռնություն կընդգրկվի ինկուբացիոն ծրագրում, որի ընթացքում յուրաքանչյուրի համար կմշակվի բիզնես և ստեղծագործական պլան, իսկ ամենահաջողված նախաձեռնություններին կտրամադրվի սաղմնային ֆինանսավորում և իրենց արվեստի ծրագրի արտադրմանն ու խթանմանն ուղղված արագացման ծրագրում ընդգրկվելու հնարավորություն։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

«ԵՄ-ն բիզնեսի համար․ Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիր



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,