ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը հոկտեմբերի 17-ին որոշում է կայացրել Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմում ԵՄ մինչև 40 հոգանոց դիտորդական առաքելության տեղակայման մասին։ Նրանք կդիտարկեն, կվերլուծեն և կզեկուցեն տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։
Այս որոշումը հաջորդել է հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի նախագահ Ալիևի, Հայաստանի վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի քառակողմ հանդիպմանը։ Այն նպատակ ունի օգնել վերականգնելու խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում, ձևավորել վստահություն և սահմանազատել երկու պետությունների միջև միջազգային սահմանը:
ԵՄ դիտորդական առաքելության արագ տեղակայումն ապահովելու համար որոշվել է ժամանակավոր դիտորդներ ներգրավել Վրաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունից (ԵՄԴԱ Վրաստան): ԵՄԴԱ-ն արագ քայլեր է ձեռնարկում՝ ապահովելու, որ Վրաստանում իր դիտորդական կարողությունները չտուժեն։
Դիտորդական առաքելության տեղակայումը կունենա ժամանակավոր բնույթ և սկզբունքորեն չի տևի երկու ամսից ավելի։
Իմացիր ավելին
ԱՌՆՉՎՈՂ ԼՈՒՐԵՐ
ԵՄ դիտորդները ժամանել են Երևան՝ տեղում աջակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կայունացմանը
Եվրոպական քաղաքական համայնք. Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները հանդիպել են Պրահայում
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,