«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. բարեփոխումներին աջակցության պատուհան» ծրագիրը վերապատրաստում է Հայաստանի սոցիալական աշխատողներին 
1 Հուլիսի, 2022

«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. բարեփոխումներին աջակցության պատուհան» ծրագիրը վերապատրաստում է Հայաստանի սոցիալական աշխատողներին 


ՀՀ միասնական սոցիալական ծառայության 97 սոցիալական աշխատողներ մասնակցել են ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. բարեփոխումներին աջակցության պատուհան» ծրագրի կազմակերպած երկու վերապատրաստման դասընթացներին։

2022 թվականի ապրիլ, մայիս և հունիս ամիսներին անցկացված «Գենդերային զգայունությունը սոցիալական աշխատանքում» և «Սոցիալական աշխատանքը բռնության դեպքերով» առցանց դասընթացները սոցիալական աշխատողներին օժտեցին նոր գիտելիքներով և հմտություններով՝ իրենց աշխատանքն ամրապնդելու համար: Մասնակցային և համահասանելի առցանց հանդիպումների միջոցով սոցիալական աշխատողները սովորեցին, թե ինչպես իրենց աշխատանքը դարձնել գենդերային առումով ավելի զգայուն, կանխել բռնության դեպքերը (ներառյալ գենդերային բռնությունը) և արձագանքել դրանց, ինչպես նաև գործերը ուղղորդել հետագա աջակցության համար:

«Մինչ այս դասընթացն անցնելը, երբ ես աշխատանքի բերումով այցելում էի բռնարար ընտանիքներ, չգիտեի, թե ինչպես վարվեմ։ Բայց հիմա ես ավելի վստահ եմ, թե ինչ ասել և ինչպես մոտենալ իրավիճակին, քանզի պատրաստվածությունս բոլորովին այլ է»,- նկատել է դասընթացի մասնակիցներից մեկը։

Այս տեսակի վերապատրաստման դասընթացները գտնվում են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Niras-ի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. բարեփոխումներին աջակցության պատուհան» ծրագրի հիմքում: Ծրագիրը նպատակ ունի ապահովել արդյունավետ և հավասար արդյունքներ Արևելյան գործընկերության վեց երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում կանանց և տղամարդկանց համար՝ ընդլայնելով գենդերային վերլուծության կիրառումը որոշումների կայացման և բարեփոխումների գործընթացներում: Այն ներառում է հանրային հատվածում կարողությունների զարգացումը՝ գենդերային հավասարությունը բոլորի համար իրականություն դարձնելու նպատակով:

Իմացիր ավելին

«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. բարեփոխումներին աջակցության պատուհան» ծրագիր

«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. բարեփոխումներին աջակցության պատուհան» ծրագրի տեղեկատվական թե



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,