ԵՄ ֆինանսավորմամբ Երեւանում բացվել է սեռական բռնության դեմ պայքարին նվիրված ցուցահանդես
24 Ապրիլի, 2023

ԵՄ ֆինանսավորմամբ Երեւանում բացվել է սեռական բռնության դեմ պայքարին նվիրված ցուցահանդես


Ապրիլի 19-ին Երեւանում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի եւ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Սեռական բռնության հիմնախնդիրը Հայաստանում. առկա հիմնահարցերը եւ դրանց հաղթահարմանն ուղղված համատեղ քայլերը» թեմայով կլոր սեղան-քննարկում եւ ցուցահանդես, որն իրականացվել է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Հաշվետու հաստատությունները եւ մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

Քննարկմանը մասնակցում էին կառավարության, խորհրդարանի, ոստիկանության, Քննչական կոմիտեի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, զարգացման եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Այս առիթով Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը վերահաստատեց Հայաստանի կողմից կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությունը։ «Դա ոչ միայն արդարադատության եւ իրավունքի խնդիր է, այլեւ արդարության, կարեկցանքի եւ մարդասիրության: Այս հարցը պահանջում է կոնսենսուսի վրա հիմնված, հակասական կարծիքներից եւ արմատականությունից զերծ մոտեցում»։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,