Օգոստոսի 4-ին Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ երկու նոր նախադպրոցական կրթության կենտրոն է հիմնվել Տաշիր խոշորացված համայնքի Սարատովկա և Շնող խոշորացված համայնքի Քարկոփ բնակավայրերում։
ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում վերանորոգվել եւ կահավորվել են կենտրոններին տրամադրված սենյակները և սանհանգույցները։
«Քայլ առ քայլ» հիմնադրամի աջակցությամբ իրականացվել է դաստիարակների ընտրություն և վերապատրաստում, ապահովվել է կենտրոնների հագեցվածությունը կրթական նյութերով, խաղալիքներով, խաղերով։
«Վաղ մանկական բարձրորակ ուսումնառությունն ու խնամքը հիմք են կյանքում, կրթության, բարեկեցության, զբաղվածության և սոցիալական ինտեգրման առումով հետագա հաջողությունների համար։ Ավելին, ապահովելով տեղական համայնքներում վաղ մանկական ուսումնառության և խնամքի հասանելիությունը, մենք նաև ներգրավվում և կարիքների վրա հիմնված քայլեր ենք ձեռնարկում՝ նոր հնարավորություններ ընձեռելով կանանց»,- նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլը։
Իմացիր ավելին
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,