Փետրվարի 25-ին Շիրակի մարզում անց է կացվել «-46°C» ձմեռային փառատոնը՝ հյուրընկալելով ձմեռային արկածային տուրիզմի սիրահարներին։ Փառատոնը զարգացման բրենդ է, որը ստեղծվել է Շիրակի մարզում ԵՄ գյուղական զարգացման «Լիդեր» մեթոդաբանությամբ աշխատող «Հյուսիսային ուղի» տեղական նախաձեռնության կողմից։
Փառատոնի նպատակն է զարգացնել Շիրակի մարզի հյուսիսը՝ ձմեռային արկածային տուրզիմի զարգացման շուրջ միավորելով տեղացի դերակատարներին։ Փառատոնին այս տարի միացել էին շուրջ 500 մասնակիցներ։
«Լիդեր» մոտեցումը Շիրակի մարզում իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի մարզում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։
Իմացիր ավելին
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,
Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում