ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կառուցենք կայուն և պրոֆեսիոնալ մեդիա» ծրագիրը Հայաստանում գործարկել է Մեդիա կառավարման էլեկտրոնային դպրոց՝ նպատակ հետապնդելով բարձրացնել լրատվամիջոցների կառավարման կարողությունները՝ ուշադրության կենտրոնում պահելով կայունությունը և դիմակայունությունը։
Ծրագիրն իրականացվում է «Դոյչե Վելլե» մեդիաընկերության կողմից՝ «Բի Բի Սի Մեդիա Էքշն» նախաձեռնության, «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի հայաստանյան մասնաճյուղի, «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնի և «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։ Դպրոցի կառավարումը կստանձնի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (MIC)։
«Լրատվամիջոցների դերն ու պարտականություններն այնքան կարևոր են ազգ կառուցելու գործում: Լրատվամիջոցները կրթում և տեղեկացնում են, բայց երբեմն կարող են նաև խեղաթյուրել կամ փոխակերպել տեղեկատվությունը: Մանիպուլյացիայի, կեղծ լուրերի և ատելության քարոզի տարածման ռիսկեր միշտ կան: Դինամիկ, բազմակարծ հասարակությանն անհրաժեշտ են ազատ, անկախ, վստահելի և պատասխանատու լրատվամիջոցներ»,- նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։
Իմացիր ավելին
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,
Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում