Դոյչե Վելլե Ակադեմիա և ԲիԲիՍի. ԵՄ մեդիա նախագիծը դասընթացների շարք է անցկացնում հայ ֆոտո և վիդեոլրագրողների համար
28 Հոկտեմբերի, 2022

Դոյչե Վելլե Ակադեմիա և ԲիԲիՍի. ԵՄ մեդիա նախագիծը դասընթացների շարք է անցկացնում հայ ֆոտո և վիդեոլրագրողների համար


ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Եվրոպական մեդիա հարթակ Հայաստանում» ծրագրի շրջանակներում ԲիԲիՍի Մեդիա Էքշնը նկարահանումների նորարարական մոտեցումների վերաբերյալ օֆլայն դասընթացների շարք է անցկացրել հայ լրագրողների համար։

«Հետք»-ի և «Ֆակտոր Թիվի»-ի լրագրողների համար նկարահանումների նորարարական մոտեցումների և վիդեոպատմությունների ստեղծման սկզբունքների վերաբերյալ դասընթացներն անցկացնում էր BBC-ի բազմակի մրցանակակիր վիդեոլրագրող և օպերատոր Ջոնի Ռադերֆորդը, ով հեռուստատեսային ոլորտում աշխատել է ավելի քան 30 տարի։

«Հետք»-ի վիդեո-ֆոտոլրագրող Անի Սարգսյանը նշում է, որ տվյալ դասընթացը կարևոր փորձառություն էր իր և իր գործընկերների համար. «Եռօրյա ակտիվ դասընթացի ընթացքում մենք մի-շարք կարևոր, նորարարական գործիքների մասին սովորեցինք։ Այս օրերի ընթացքում մենք ոչ միայն հասցրինք խոսել տեսական առանձնահատկությունների մասին, այլև իրականացրինք նկարահանումներ և մոնտաժային աշխատանքներ»։

«Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագիրն իրականացվում է Դոյչե Վելլե Ակադեմիայի կողմից՝ ԲիԲիՍի Մեդիա Էքշնի, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի, «Հետք»-ի («Հետաքննող լրագրողներ» ՀԿ), և «Ֆակտոր ԹիՎի»-ի հետ համատեղ՝ Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման (BMZ) նախարարության ֆինանսավորմամբ։

Իմացիր ավելին



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,