«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության հովանու ներքո կիրականացվի 125 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով 37 ծրագիր
24 Մայիսի, 2024

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության հովանու ներքո կիրականացվի 125 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով 37 ծրագիր


ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը եւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակում մայիսի 23-ին ներկայացրել են «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության ուղղությամբ արձանագրված առաջընթացը։

Մոտ մեկ տարի առաջ մեկնարկած «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության հովանու ներքո ներկայումս իրականացվում է ընդհանուր առմամբ 37 ծրագիր՝ 125 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով:

Այս ծրագրերն ուղղված են մասնավոր հատվածի զարգացմանը, կանաչ գյուղատնտեսության խթանմանն ու աջակցմանը, մասնագիտական եւ ոչ ֆորմալ կրթության միջոցով հմտությունների զարգացմանը, համայնքային կարողությունների եւ ծառայությունների բարելավմանը, ներառյալ համայնքային սոցիալական եւ առողջապահական ծառայությունները, քաղաքային ենթակառուցվածքների ամրապնդմանը եւ էներգաարդյունավետ լուծումների կիրառմանը, ինչպես նաեւ քաղաքացիների մասնակցությանն աջակցմանը։

«Մենք ուրախ ենք, որ ԵՄ-ն եւ նրա անդամ երկրները՝ Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը եւ Շվեդիան, ինչպես նաեւ Շվեյցարիան եւ Եվրոպական ներդրումային բանկը, միավորել են ջանքերը՝ ի շահ Սյունիքի բնակչության համար ավելի մեծ փոխակերպիչ ազդեցության»,- միջոցառման ժամանակ ասել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,