CyberEast-ն ամփոփում է արևելյան գործընկերների համար առցանց խարդախությունների վերաբերյալ սեմինարների շարքը
22 Հունվարի, 2021

CyberEast-ն ամփոփում է արևելյան գործընկերների համար առցանց խարդախությունների վերաբերյալ սեմինարների շարքը


ԵՄ կողմից ֆինանսավորվող CyberEast ծրագիրն ամփոփել է արևելյան գործընկեր վեց երկրների իշխանությունների համար առցանց խարդախությունների վերաբերյալ սեմինարների շարքը, որոնք ուղղված էին ապահովելու հաղորդման մեխանիզմների և միջգերատեսչական / պետական-մասնավոր համագործակցության պատշաճ աշխատանքը: Առցանց խարդախությունների, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների և հաղորդման մեխանիզմների վերաբերյալ վերջին սեմինարը՝ նախատեսված Ադրբեջանի իշխանությունների համար, կայացավ հունվարի 14-15-ին:

Քանի որ Արևելյան գործընկերության տարածաշրջանն ինտեգրվում է համաշխարհային տնտեսությանը, առցանց ֆինանսական հանցագործությունը գնալով ավելի տարածված է դառնում: «Կիբերհանցագործության նման ձևերի դեմ պայքարի արդյունավետությունը կախված է բազմաթիվ գործոններից, ներառյալ` այդպիսի հանցավոր գործողությունների ժամանակին հաղորդումը և հետևումը, հանցավոր ճանապարհներով ստացված եկամուտները բռնագրավելու և փողերի լվացման դեմ պայքարի խիստ գործողությունները, ինչպես նաև պետական գերատեսչությունների ու պետական և մասնավոր հատվածների միջև պաշտոնական ու ոչ պաշտոնական համագործակցությունը», – ասված է CyberEast ծրագրի մամուլի հաղորդագրության մեջ:

2020 թվականի մարտից սկսած՝ այս երկօրյա սեմինարները հավաքել են արևելյան գործընկեր երկրների կիբերհանցագործությունների հետաքննիչներին, ֆինանսական հետաքննիչներին, ֆինանսական հետախուզության աշխատակիցներին, ֆինանսական ոլորտի կարգավորիչներին, ինչպես նաև մասնավոր հատվածի սուբյեկտներին ու բիզնես ասոցիացիաներին՝ առցանց հանցագործություններից ստացվող եկամուտները հայտնաբերելու և դրանց դեմ պայքարի հետ կապված խնդիրները քննարկելու համար:

ԵՄ կողմից ֆինանսավորվող CyberEast ծրագիրը նպատակ ունի նպաստել Կիբերհանցագործությունների մասին Բուդապեշտի կոնվենցիային և հարակից փաստաթղթերին համապատասխան օրենսդրական և քաղաքականության շրջանակների ընդունմանը, ամրապնդել դատական և իրավապահ մարմինների կարողություններն ու միջգերատեսչական համագործակցությունը: Ծրագիրը մեծացնում է արդյունավետ քրեական արդարադատության, կիբերհանցագործությունների և էլեկտրոնային ապացույցների ուղղությամբ միջազգային համագործակցությունն ու վստահությունը, այդ թվում` ծառայություն մատուցողների և իրավապահ մարմինների միջև:

Իմանալ ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,