Բորել. ԵՄ-ը հանդես կգա որպես «ազնիվ միջնորդ» Հայաստանի և Ադրբեջանի միջև
14 Սեպտեմբերի, 2022

Բորել. ԵՄ-ը հանդես կգա որպես «ազնիվ միջնորդ» Հայաստանի և Ադրբեջանի միջև


«Ռազմական գործողությունները դադարեցնելը և բանակցային սեղանի շուրջ վերադառնալը հրամայական է»,- ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը՝ արձագանքելով Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր էսկալացիային։

«Վերջին ժամերին լուրջ մարտեր են տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, հաղորդվում է՝ կան մարդկային կորուստներ։ Բոլոր ուժերը պետք է ետ քաշվեն  իրավիճակի սրացումից առաջ զբաղեցրած դիրքեր և պետք է պահպանել հրադադարի ռեժիմը», – հայտարարել է Բորելը։

Նա հավելել է, որ ԵՄ-ը հանձնառու է «շարունակել հանդես գալ որպես «ազնիվ միջնորդ» Հայաստանի և Ադրբեջանի միջև և օգնել հասնելու անվտանգ, բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկաս ունենալու ընդհանուր նպատակին՝  ի շահ նրա բոլոր  ժողովուրդների»:

Այս ջանքերի շրջանակում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը այսօր կապ է պահպանում երկու երկրների առաջնորդների հետ, իսկ Ջոզեպ Բորելը՝ ԱԳ նախարարների։ Միևնույն ժամանակ, ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անհապաղ կմեկնի երկու երկրներ՝ աջակցելու լարվածության լիցքաթափմանը և քննարկելու հաջորդ քայլերը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,