Քաղաքացիական հասարակության ծրագիրը գործարկում է «Հարմարեցրու հավելվածը» Արևելյան գործընկերության սպրինտը
5 Փետրվարի, 2021

Քաղաքացիական հասարակության ծրագիրը գործարկում է «Հարմարեցրու հավելվածը» Արևելյան գործընկերության սպրինտը


Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ծրագիրը փետրվարի 2-ին գործարկեց իր՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող առցանց ծրագրավորման չորսշաբաթյա ինտենսիվ նախաձեռնությունը՝ «Հարմարեցրու հավելվածը» Արևելյան գործընկերության սպրինտը, որի շրջանակներում Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից և ՏՏ փորձագետներից բաղկացած վեց թիմեր աշխատելու են ծրագրի 2017-2020թթ. հաքաթոնների ընթացքում մշակված վեց թվային լուծումների կրկնարկման ուղղությամբ: Բոլոր լուծումները հասանելի կլինեն մարտ ամսին:

Ադրբեջանը (Kekalove Adaptive Social Enterprise) և Հայաստանը (DiverCity) ներկայացնող թիմերը երկուսն էլ աշխատելու են ինտերակտիվ քարտեզների վրա, որոնք քաղաքացիներին թույլ կտան գնահատել Բաքվում և հայկական քաղաքներում հասարակական տարածքների մատչելիությունը: Այդ հավելվածները հիմնված կլինեն 2019 թ.-ի հաքաթոնի հաղթողի՝ ուկրաինական Provodnik.Online լուծման վրա:

Բելառուսից Քաղաքային նախաձեռնությունների կենտրոնի թիմը կմշակի մասնակցային հարթակ, որը հնարավոր կդարձնի հասարակական մասնակցությունը Մոգիլևում (Բելառուս) հանրային տարածքների նախագծմանը և փոխակերպմանը՝ օգտագործելով ծրագրի 2017 թ.-ի առաջին հաքաթոնի հաղթողի՝ Serebranka.BY-ի կոդը:

Մոլդովայից Openmoney.MD նախագծի թիմը կգործարկի վեբ-մոդուլ` պետական գնումների մրցույթների ընթացքում առանձին ապրանքների / ծառայությունների վաճառքի գները համեմատելու համար: Այս լուծումը կկրկնարկի ուկրաինական շուկայի ուսումնասիրության գործիքը:

Երկու քաղաքացիական ակտիվիստների գլխավորած ուկրաինական թիմը կստեղծի առցանց մոդուլ, որը քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հնարավորություն կտա նվիրատվություններ հավաքել անմիջապես իրենց կայքերում: Այն հիմնված կլինի 2018 թ.-ի հաքաթոնի հաղթողի՝ բելառուսական Doika նվիրատվության մոդուլի վրա: Բացի այդ, ուկրաինացի մի խումբ կամավորներ կօգտագործեն բելառուսական SaveUs հարթակը (2020 թ.-ի հաքաթոնի հաղթողն է և ներկայումս գտնվում է մշակման փուլում)՝ թափառող կենդանիներին, կենդանիների ապաստարաններին և կենդանիների իրավունքների պաշտպաններին օգնող ուկրաինացի կամավորների համար քրաուդֆանդինգի հարթակ ստեղծելու նպատակով:

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ծրագիրը խթանում է քաղաքացիական հասարակության դերակատարների դերը՝ էլեկտրոնային ուսուցման վրա հիմնված նորարարությունների, հանրային հատվածի հաշվետվողականության բարելավմանն ուղղված թվային լուծումների մշակման և տարածաշրջանի քաղաքացիական հասարակությունների ու կառավարությունների միջև համագործակցության և կապերի հաստատման միջոցով:

Իմանալ ավելին

Մամուլի հաղորդագրություն

ԱլԳ քաղաքացիական հասարակության ծրագիր

 



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,