Մեկնարկել է Եվրոպական համերաշխության կորպուսի 2021-2027 թթ․ ծրագրային շրջափուլը
23 Ապրիլի, 2021

Մեկնարկել է Եվրոպական համերաշխության կորպուսի 2021-2027 թթ․ ծրագրային շրջափուլը


Նախորդ շաբաթ Եվրոպական հանձնաժողովը հայտարարեց Եվրոպական համերաշխության կորպուսի 2021-2027 թթ գործունեության շրջանակներում առաջին հայտամրցույթի մասին։ Նշված ժամանակահատվածի համար նախատեսված 1,009 միլիարդ եվրո բյուջեով նոր ծրագիրն առնվազն 270,000 երիտասարդների հնարավորություն կտա կամավորության կամ սեփական համերաշխության նախագծերի միջոցով հաղթահարել հասարակական և հումանիտար մարտահրավերները: Որոշ գործողություններ բաց են ԵՄ հարևանության գործընկեր երկրների համար:

Գործողության առաջին տարվա համար հասանելի է ավելի քան 138 միլիոն եվրո: Հրապարակվել են նաև առաջին տարեկան աշխատանքային ծրագիրը և 2021 թ ծրագրային ուղեցույցը:

Եվրոպական համերաշխության կորպուսի նոր փուլը սատարում է Եվրոպական միության քաղաքական գերակայություններին և դրանց ուղղված նախագծերում ներգրավում է կազմակերպությունների ու երիտասարդների: Ծրագիրը խթանում է ներառականությանն ու բազմազանությանը, ուղղված է ծրագրերում էկոլոգիական պրակտիկաների ներառմանը և խրախուսում է մասնակից անհատների ու կազմակերպությունների շրջանում էկոլոգիապես կայուն և պատասխանատու վարքը: Այն աջակցում է թվային անցմանը` թվային հմտություններն ու թվային գրագիտությունը խթանող նախագծերի և գործողությունների միջոցով:

Ծրագիրը նպաստում է նաև երիտասարդների մասնակցությանը ժողովրդավարական գործընթացներին և քաղաքացիական ակտիվությանը: Բացի այդ, նոր ծրագիրը հնարավորություն է տալիս սահմանել լրացուցիչ տարեկան գերակայություններ՝ հրատապ խնդիրներին լուծում տալու նպատակով: Այս տարվա լրացուցիչ թեմատիկ ոլորտը առողջապահությունն է:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Հայտամրցույթ

Ծրագրային ուղեցույց

Տարեկան աշխատանքային ծրագիր



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,