Հայաստանում ատելություն սերմանող խոսքի դեմ պայքարի վերաբերյալ դասընթաց՝ պետծառայողների համար
28 Մայիսի, 2021

Հայաստանում ատելություն սերմանող խոսքի դեմ պայքարի վերաբերյալ դասընթաց՝ պետծառայողների համար


Մայիսի 24-25-ին «Արդարադատության մատչելիության խթանում Արևելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հիմքով կատարվող հանցագործությունների և ատելություն սերմանող խոսքի զոհերի համար» տարածաշրջանային ծրագիրն ատելություն սերմանող խոսքի դեմ պայքարի վերաբերյալ դասընթացի շրջանակներում երկու առցանց հանդիպում անցկացրեց համապատասխան գերատեսչությունների և հաստատությունների, այդ թվում՝ ՀՀ արդարադատության նախարարության 30 քաղաքացիական ծառայողների համար: Դասընթացն անցկացվեց ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ:

Երկու հանդիպումների շրջանակներում ներկայացվեցին ատելություն սերմանող խոսքի միջազգային չափորոշիչներն ու սահմանումները, ատելություն սերմանող խոսքի բաղադրիչ տարրերի վերլուծությունը և դեպքի գնահատման եղանակների պարզաբանումը, պետական պաշտոնատար անձանց պարտավորությունները՝ կապված ատելություն սերմանող խոսքի չտարածման հետ, ինչպես նաև ատելություն սերմանող խոսքի դեմ պայքարի մասին ազգային օրենսդրությունն և պրակտիկաները:

Այս հանդիպումները կազմակերպվում են ծրագրի ներքո իրականացվող գործողությունների շարքի շրջանակներում, որոնք նպատակ ունեն բարելավել ատելություն սերմանող խոսքի ազգային պատասխան միջոցները: Բացի նշվածներից, հատուկ դասընթացներ են անցկացվում նաև դատախազների ու դատավորների համար, ինչպես նաև ստեղծվում են ատելություն սերմանող խոսքի վերաբերյալ կրթական և իրազեկման ռեսուրսներ:

«Արդարադատության մատչելիության խթանում Արևելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հիմքով կատարվող հանցագործությունների և ատելություն սերմանող խոսքի զոհերի համար» տարածաշրջանային ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում Եվրոպայի խորհրդի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» (2019-2021) ծրագրի շրջանակներում:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

 



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,