Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքները մինչև հունիսի 16-ը կարող են հայտ ներկայացնել «Խելացի զբոսաշրջության եվրոպական մայրաքաղաք 2022» մրցույթի համար
4 Հունիսի, 2021

Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքները մինչև հունիսի 16-ը կարող են հայտ ներկայացնել «Խելացի զբոսաշրջության եվրոպական մայրաքաղաք 2022» մրցույթի համար


ԵՄ-ն Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքներին հրավիրվում է մասնակցելու «Խելացի զբոսաշրջության եվրոպական մայրաքաղաք 2022» մրցույթին: Այս նախաձեռնությունը եվրոպական քաղաքներին պարգևատրում է զբոսաշրջության ոլորտում ակնառու, նորարարական և կայուն պրակտիկաների համար:

Մրցույթին կարող են մասնակցել ԵՄ անդամ պետությունների և «COSME» ծրագրում ներգրավված երկրների այն քաղաքները, որոնց բնակչությունը գերազանցում է 100,000-ը: 100,000-ը գերազանցող բնակչությամբ քաղաք չունեցող երկրներից դիմելու իրավունք ունի տեղի խոշորագույն քաղաքը: 1 միլիոնից պակաս ընդհանուր բնակչություն ունեցող փոքր երկրների դեպքում կարող են դիմել 10,000 բնակիչ ունեցող քաղաքները:

«Խելացի զբոսաշրջության եվրոպական մայրաքաղաք 2022» մրցույթին մասնակցելու համար քաղաքները պետք է ներկայացնեն իրենց նորարարական զբոսաշրջային պրակտիկաները՝ չորս բնագավառներում. մատչելիություն, կայունություն, թվայնացում, մշակութային ժառանգություն և ստեղծարարություն: Եվրոպական ժյուրին կընտրի «Խելացի զբոսաշրջության եվրոպական մայրաքաղաք 2022» մրցույթի երկու հաղթողի, որոնք հայտնի կդառնան 2021 թվականի նոյեմբերին:

Երկու հաղթող քաղաքները 2022 թվականի ամբողջ ընթացքում փորձագիտական աջակցություն կստանան հաղորդակցման և բրենդինգի ոլորտներում: Այդ աջակցության շրջանակում նրանք կպատրաստեն գովազդային տեսահոլովակ, կարևոր նշանակություն ունեցող վայրում կտեղադրեն հեշթեգով մեծ քանդակ, կկազմակերպեն բազմապիսի գովազդային և ԵՄ մակարդակում տեսանելիության բարձրացմանն ուղղված գործողություններ:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2021թ. հունիսի 16:

«Խելացի զբոսաշրջության եվրոպական մայրաքաղաք» մրցույթը ԵՄ նախաձեռնություն է, որը ներկայում ֆինանսավորվում է «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն» (COSME) ծրագրի շրջանակներում:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Դիմելու կարգ

 



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,