Հայաստանը COVAX նախաձեռնության միջոցով ստացավ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը
2 Ապրիլի, 2021

Հայաստանը COVAX նախաձեռնության միջոցով ստացավ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը


Մարտի 28-ին Հայաստանը COVAX նախաձեռնության միջոցով ստացավ 24,000 չափաբաժին AstraZeneca պատվաստանյութ:

Պատվաստանյութի առաջին խմբաքանակի առաքումը կատարվեց ԵՄ-ԱՀԿ համատեղ նախաձեռնության մեկնարկից վեց շաբաթ անց։ Այն ընդգրկում է պատվաստումների ծրագրի բոլոր փուլերը՝ COVID-19 պատվաստանյութերի տեղաբաշխումից մինչև պատվաստումներ: Team Europe-ն՝ ի դեմս Եվրոպական միության, նրա անդամ երկրների և ֆինանսական հաստատությունների, COVAX նախաձեռնությանն օժանդակել է ավելի քան 2,2 միլիարդ եվրոյով։ Ընդամենը վերջերս էլ Գերմանիան հանձն է առել տրամադրել ևս 900 միլիոն եվրո։

Պատվաստանյութերի առաքման առթիվ՝ Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը հայտարարել է «Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի աճը հաշվի առնելով՝ պատվաստանյութերի առաքումը կարևոր դրական զարգացում է։ Մենք կշարունակենք աջակցել Հայաստանի Հանրապետության ջանքերին՝ ուղղված վարակվածների թվի կրճատմանը և կյանքեր փրկելուն»։

«COVID-19-ի տարածումը շարունակվում է, և հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներն ու բուժաշխատողները մեծ ծանրաբեռնվածությամբ են աշխատում: Պատվաստանյութերը կարևոր նոր գործիք են։ Անշուշտ, COVAX նախաձեռնության նպատակն է՝ նպաստել ամբողջ աշխարհում համավարակի սուր փուլի հաղթահարմանը` արդար հիմունքներով տրամադրելով անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի չափաբաժիններ», – նշել է Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը։

Այս առաքումն իրականացվել է ապրիլի 24-ից 30–ը կայանալիք իմունիզացիայի համաշխարհային շաբաթվա շրջանակում, որը կընթանա սոցիալական ցանցերում՝ #VaccinesWork (#Պատվաստումնաշխատումէ) հեշթեգով։

Հասարակությանը COVID-19-ի վերաբերյալ ճշգրիտ և հասկանալի տեղեկատվություն հրամցնելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն գործարկում են նաև HealthBuddy+ հավելվածի հայերեն տարբերակը՝ հանրությանը COVID-19-ի հետ կապված տարատեսակ փաստերի, այդ թվում՝ պատվաստումների մասին իրազեկելու, ինչպես նաև՝ բամբասանքներին և ապատեղեկատվությանն անդրադառնալու համար:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,