Եվրոպական միությունը Հայաստանին և Ադրբեջանին բանակցությունները վերսկսելու կոչ է անում
4 Հունիսի, 2021

Եվրոպական միությունը Հայաստանին և Ադրբեջանին բանակցությունները վերսկսելու կոչ է անում


ԵՄ-ն պատրաստ է խորհրդատվություն տրամադրել սահմանազատման և սահմանագծման հարցում, ինչպես նաև աջակցել վստահության կառուցմանը: Այս մասին ասված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցին հետևած մամուլի հաղորդագրությունում:

Այս քննարկումների ընթացքում նախագահ Միշելը շեշտել է Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման ու երկու գործընկեր երկրների հետ հարաբերությունների խորացման կարևորությունը ԵՄ-ի համար: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ին հրադադարի մասին հայտարարության ամբողջական կատարումը կարևոր է տարածաշրջանային անվտանգության և կայունության համար:

«Եվրամիությունը նաև քաջալերում է երկու կողմերին հրատապ կերպով համագործակցել գերիների վերադարձի և ականապատված դաշտերի լիակատար թափանցիկության, ինչպես նաև այլ կարևոր հումանիտար հարցերով: Այս մարտահրավերներին լուծումներ տալը դեպի կայուն խաղաղ կարգավորում տանող առաջին քայլն է միայն: Եվրոպական խորհրդի նախագահը կոչ է արել երկու կողմերին վերսկսել կառուցողական ոգով բանակցությունները»,- ասված է հայտարարությունում:

Եվրոպական միությունը մեծապես հետաքրքրված է ԵՄ Արևելյան գործընկերության անբաժան մաս համարվող Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգությամբ, կայունությամբ և բարգավաճմամբ: ԵՄ-ն շուրջ 20 մլն եվրո հումանիտար աջակցություն է տրամադրում և շարունակելու է ներգրավված լինել:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,