Եվրոպական հանձնաժողովը գործարկում է կորոնավիրուսի վերաբերյալ հետազոտությունների և նորարարությունների գլոբալ համագործակցության պորտալը
25 Հունիսի, 2021

Եվրոպական հանձնաժողովը գործարկում է կորոնավիրուսի վերաբերյալ հետազոտությունների և նորարարությունների գլոբալ համագործակցության պորտալը


Հունիսի 23-ին Եվրոպական հանձնաժողովը գործարկել է կորոնավիրուսի ուղղությամբ համագործակցության նոր պորտալը, որը գործընկերների որոնման հնարավորություններ է առաջարկում կորոնավիրուսային համավարակի սոցիալ-տնտեսական ասպեկտներով զբաղվող հետազոտողներին ու հետազոտական նախագծերին ամբողջ աշխարհում:

Նախաձեռնությունը սատարում է ԵՄ-ի «Գլոբալ մոտեցում՝ հետազոտություններին և նորարարություններին» ռազմավարությանը, որն ուղղված է միջազգային հետազոտական և նորարարական գործընկերությունների զարգացմանը՝ հասարակությունները կանաչ, թվային և առողջ դարձնելու համար:

«Գիտական և սոցիալական հետազոտական տվյալների փոխանակման միջոցով գլոբալ համագործակցությունը  կարող է օգնել կորոնավիրուսային համավարակի համար լուծումներ գտնելուն: Երբ մենք դուրս գանք այս ճգնաժամից, կորոնավիրուսի վերաբերյալ հետազոտությունների և նորարարությունների գլոբալ համագործակցության պորտալը կդառնա արժեքավոր գործիք, որը մեզ կօգնի հասկանալ խնդրո առարկայի սոցիալ-տնտեսական ասպեկտերն ու դրանց լավագույնս արձագանքելու եղանակները», – ասել է նորարարությունների հետազոտությունների, մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերով հանձնակատար Մարիա Գաբրիելը:

Պորտալը բաց է ամբողջ աշխարհի հետազոտական կազմակերպությունների և անհատ հետազոտողների համար՝ նրանց օգնելով.

  • Համագործակցել համավարակի սոցիալ-տնտեսական ասպեկտներին վերաբերող հետազոտական նախագծերի շուրջ.
  • Ստեղծել գործնական կապերի և գործընկերների որոնման հնարավորություններ.
  • Կապ հաստատել այլ հետազոտողների հետ և մեծացնել իրենց գործունեության ազդեցությունը.
  • Համակարգել տեղեկատվության փոխանակումը.
  • Փոխլրացնել կորոնավիրուսային համավարակին ուղղված այլ առցանց հարթակների հետ սիներգիաները:

2020 թ.-ին Հանձնաժողովը գործարկեց մի շարք հատուկ գործողություններ, որոնք կորոնավիրուսի ուսումնասիրմանը 1 միլիարդ եվրո ուղղելու խոստման մաս էին կազմում: Նշված գործողությունները վերաբերում են համաճարակաբանությանը, բռնկումներին պատրաստությանը և արձագանքմանը, ախտորոշման, բուժման և պատվաստման միջոցների մշակմանը, ինչպես նաև այդ հետազոտությունների իրականացումը հնարավոր դարձնող ենթակառուցվածքներին և ռեսուրսներին:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Կորոնավիրուսի վերաբերյալ հետազոտությունների և նորարարությունների գլոբալ համագործակցության պորտալ

 



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,