ԵՄ ֆինանսավորմամբ նախագիծը կնպաստի Հայաստանում աշխատանքային և սոցիալական իրավունքների բարելավմանը

ԵՄ ֆինանսավորմամբ նախագիծը կնպաստի Հայաստանում աշխատանքային և սոցիալական իրավունքների բարելավմանը

18 Հունիսի, 2021

Հունիսի 11-ին ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սերանոն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հետ ազդարարեցին Հայաստանում աշխատանքային և սոցիալական իրավունքների բարելավմանն ուղղված ԵՄ կողմից ֆինանսավորվող 3 նոր նախագծերի պաշտոնական մեկնարկը։

Բոլոր երեք նախագծերը ֆինանսավորվում են «Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական գործիքի» (EIDHR) միջոցով: ԵՄ ընդհանուր ներդրման չափը կազմում է 1,138 մլն եվրո։

Նախագծերը կիրականացվեն երեք կազմակերպությունների՝ «ՕքսԵՋեն» հիմնադրամի, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» և «Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության» գլխավորած կոնսորցիումի կողմից: Նշված կոնսորցիումի ներքո իրականացվող նախագծերում կներգրավվեն հայաստանյան 14 ՔՀԿ-ներ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

 




Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,