ԵՄ-ն և EFSE-ն Հայաստանում տեղական արժույթով վարկավորման համար 7 միլիոն եվրո են տրամադրում
7 Մայիսի, 2021

ԵՄ-ն և EFSE-ն Հայաստանում տեղական արժույթով վարկավորման համար 7 միլիոն եվրո են տրամադրում


Մայիսի 4-ին Եվրոպական միությունը և Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ՝ EFSE)  ստորագրեցին նոր համաձայնագիր, ըստ որի՝ 7 միլիոն եվրո է հատկացվել գերփոքր և փոքր ձեռնարկությունների ու տնային տնտեսությունների վարկավորմանը:

Նշված միջոցներն իրենց նպատակին կծառայեն տեղական ֆինանսական հաստատությունների միջոցով՝ բավարարելով վերոնշյալ հաճախորդների ֆինանսական կարիքները: Ֆինանսավորումը կտրամադրվի ՀՀ դրամով:

«Երբ մարդիկ կարողանում են վարկ վերցնել նույն արժույթով, որով եկամուտ են ստանում, նրանք պաշտպանված են լինում փոխարժեքի վայրիվերումներից, ինչը կարող է սպառնալ նրանց երկարաժամկետ ֆինանսական պլանավորում կատարելու կարողությանը: ԵՄ կողմից շռայլ ներդրումների շնորհիվ EFSE-ն տիրապետում է ներքին մեխանիզմի, որը մեզ թույլ է տալիս ընդլայնել մեր գործընկերներին տեղական արժույթով վարկավորելու պրակտիկան այն տարածաշրջաններում, որտեղ մենք գործում ենք», – նշել է EFSE-ի կառավարման խորհրդի նախագահ Կլաուս Մյուլլերը:
Նշված գումարը Եվրամիության կողմից EFSE-ին ուղղված ավելի մեծ ներդրումային փաթեթի մաս է, որը կնպաստի ԵՄ Արևելյան հարևանության տարածաշրջանի վեց գործընկեր երկրների բարգավաճման ուղղությամբ գոծընկերների կողմից ներդրումներ կատարելու առաքելությանը` ձեռնարկատերերին և տնային տնտեսություններին պատասխանատու ֆինանսավորում տրամադրելու միջոցով:
2005 թ.-ին հիմնադրված Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը նպատակ ունի խթանել տնտեսական զարգացումն ու բարգավաճումը Հարավարևելյան Եվրոպայում և Արևելյան հարևանության տարածաշրջանում` ներդրումներ կատարելով գերփոքր և փոքր ձեռնարկությունների հաջողության, ինչպես նաև մասնավոր տնային տնտեսությունների կենսապայմանների բարելավման ուղղությամբ:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ԵՄ-ն և EFSE-ն լրացուցիչ 40 միլիոն եվրո են հատկացնում կորոնավիրուսային ճգնաժամի դեմ պայքարին



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,