ԵՄ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի խնդիրը լուծել բանակցությունների միջոցով
21 Մայիսի, 2021

ԵՄ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի խնդիրը լուծել բանակցությունների միջոցով


Եվրոպական միությունն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մտահոգիչ զարգացումներին: Այս մասին ասված է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մայիսի 14-ի հայտարարության մեջ:

Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սաննինոն Բորելի անունից մայիսի 13-ին զրուցել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի, իսկ մայիսի 14-ին՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ երկու կողմերին կոչ անելով առավելագույն զսպվածություն ցուցաբերել և նվազեցնել իրավիճակի սրումը: ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նաեւ կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահության հետ:

«Սահմանի դելիմիտացիան և դեմարկացիան պետք է իրագործվեն բանակցությունների ճանապարհով` հօգուտ տեղի բնակիչների անվտանգության: Մենք ողջունում ենք կողմերի միջև տեխնիկական մակարդակում շարունակվող շփումները»,- հայտարարել է Բորելը: Նա հավելել է, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել հակամարտության համապարփակ կարգավորմանը և երկու երկրներին քաջալերում տարածաշրջանում կայունության պահպանման համար խաղաղ լուծում գտնել:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

 



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,