ԵՄ-ն լրացուցիչ 10 մլն եվրո մարդասիրական աջակցություն է հատկացնում ԼՂ հակամարտության ազդակիր բնակչությանն աջակցելու նպատակով
21 Մայիսի, 2021

ԵՄ-ն լրացուցիչ 10 մլն եվրո մարդասիրական աջակցություն է հատկացնում ԼՂ հակամարտության ազդակիր բնակչությանն աջակցելու նպատակով


Հարավային Կովկասի դիմակայությանն ու խաղաղաշինությանը միտված ջանքերի շրջանակներում Երոպական միությունը մայիսի 17-ին ավարտին է հասցնում նախապես հայտարարված հավելյալ 10 մլն եվրո մարդասիրական աջակցության տրամադրումը, այդ թվում՝ ԼՂ և դրա շրջակա տարածքների վերջին հակամատրության ազդակիր քաղաքացիական բնակչության հրատապ վերականգնմանն աջակցելու նպատակով։ Այս աջակցության տրամադրմամբ՝ 2020 թվականի սեպտեմբերից կարիքավորներին հատկացված ԵՄ աջակցությունը կկազմի 17 մլն եվրո։

Հաշվի առնելով COVID-19 համավարակի տարածումը՝ հայտարարվող ֆինանսավորման շնորհիվ հնարավոր կլինի ապահովել հրատապ օգնություն, այդ թվում՝ հատկացնել պարենային, հիգիենայի և  կենցաղային պարագաներ, ուղղակի դրամական աջակցություն  և հոգալ առողջապահական ծախսեր: Այն նաև կներառի օժանդակություն քաղաքացիական բնակչության պաշտպանությանը, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական աջակցություն, իրազեկման ու կրթական աջակցություն արտակարգ իրավիճակներում և կապահովի վաղ վերականգնման աջակցություն կենսապահովման միջոցով: Աջակցությունից կօգտվեն հակամարտության առավել տուժած ազդակիր բնակչությունը, այդ թվում՝  տեղահանված, հայրենադարձված անձինք և հյուրընկալող համայնքները: Ֆինանսավորման  միջոցով կիրականացվի բնակելի տարածքների մարդասիրական ականազերծում, ականապատման վտանգների վերաբերյալ իրազեկման բարձրացում՝ տուժած բնակչության շրջանում:

«Մեր աջակցությունն այսքանով չի սահմանափակվում Եվրամիությունը շարունակում է տարածաշրջանում աշխատանք տանել հակամարտությունների առավել համապարփակ փոխակերպման, տևական սոցիալ-տնտեսական վերականգնման և դիմակայության ուղղություններով»,- նշել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին:

ԵՄ մարդասիրական ամբողջ ֆինանսավորումը տրամադրվում է կարիքների հիման վրա, ինչպես նաև ԵՄ և միջազգային օրենսդրությամբ ամրագրված հումանիզմի, չեզոքության, անկողմնակալության և անկախության մարդասիրական սկզբունքներին համահունչ։ Այն մատուցվում է ՄԱԿ-ի գործակալությունների, միջազգային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների հետ գործընկերությամբ:

Վեց շաբաթ շարունակ անդադար մոլեգնող վերջին ռազմական առճակատումը Հայաստանում և Ադրբեջանում պատճառել է մեծաքանակ մարդկային զոհեր, էական վնասներ և տեղական բնակչության տեղահանություն: Մարտերի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ անվտանգության նկատառումներից դրդված լքել են իրենց տները,  նրանցից ոմանք շարունակում են մնալ տեղահանված և երկարաժամկետ հեռանկարում չեն կարողանա վերադառնալ իրենց տները:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

 



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,