ԵՄ-ն դրամաշնորհներ կտրամադրի Սևծովյան տարածաշրջանի ՔՀԿ-ներին և լրատվամիջոցներին
29 Ապրիլի, 2021

ԵՄ-ն դրամաշնորհներ կտրամադրի Սևծովյան տարածաշրջանի ՔՀԿ-ներին և լրատվամիջոցներին


Տարածաշրջանային համագործակցության սևծովյան թրաստը (BST) Եվրամիության աջակցությամբ մեկնարկում է նոր հայտամրցույթ, որը նպատակ ունի բարձրացնել քաղաքացիական հասարակության արդյունավետությունը` բաց, թափանցիկ և ներառական կառավարման համակարգի խթանման համար:

Այս մրցույթը կազմակերպվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Տրանսատլանտյան հիմնադրամի կողմից իրականացվող «Տարածաշրջանային կապերի ամրապնդում և անցումների համատեղ օգտագործում Սևծովյան տարածաշրջանում» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության խմբերին, անկախ լրատվամիջոցներին և լրագրողներին Սևծովյան տարածաշրջանի և Եվրամիությանը նոր անդամակցած երկրներից:

BST-ն սույն մրցույթի շրջանակներում կաջակցի երկու թեմատիկ ոլորտներին վերաբերող առաջարկներին: Առաջինը կազմակերպությունների միջև տարածաշրջանային մակարդակի բազմակողմ համագործակցություն է, որը նպաստում է Սևծովյան տարածաշրջանում ժողովրդավարական զարգացումներին (20,000-ից 35,000 եվրո ընդհանուր բյուջեով): Ծրագրային առաջարկները պետք է նախաձեռվեն Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում օրինականորեն գրանցված առնվազն երեք ՔՀԿ-ների և (կամ) անկախ լրատվամիջոցների կոնսորցիումների կողմից ու պետք է ընդգրկեն առնվազն երեք երկիր:

Երկրորդը` Սևծովյան տարածաշրջանի և Եվրամիությանը նոր անդամակցած պետությունների կազմակերպությունների միջև երկկողմ փոխանակումներն են (7,500-ից 15,000 եվրո ընդհանուր բյուջեով): Այս թեմատիկ ոլորտում ծրագրային առաջարկները պետք է նախաձեռնվեն Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում օրինականորեն գրանցված ՔՀԿ-ների և անկախ լրատվամիջոցների կողմից ու պետք է ներառեն համագործակցություն՝ Եվրամիությանը նոր անդամակցած պետությունը (Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Էստոնիա, Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Մալթա, Լեհաստան, Ռումինիա, Սլովակիա և Սլովենիա) ներկայացնող գործընկեր կազմակերպության հետ:

Առաջարկները կընդունվեն կանոնավոր հիմունքներով: Առաջին վերջնաժամկետը 2021թ. մայիսի 20-ն է:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

 



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,