ԵՄ առողջապահական անվտանգության նախաձեռնություն. կկազմակերպվեն առաջին ուսումնական մոդուլները
23 Ապրիլի, 2021

ԵՄ առողջապահական անվտանգության նախաձեռնություն. կկազմակերպվեն առաջին ուսումնական մոդուլները


Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) կազմակերպում է ԵՄ հարևան երկրների համար նախատեսված կարողությունների զարգացման բազմաթիվ միջոցառումներից առաջինը։ Դրանք անցկացվում են առողջապահական անվտանգությանն ուղղված ԵՄ նոր նախաձեռնության շրջանակներում: Առաջին երկու ուսումնական մոդուլները կենտրոնանալու են համաճարակաբանական տեղեկատվության և ռիսկերի արագ գնահատման վրա՝ որպես ընդհանուր նպատակ ունենալով գործընկեր երկրներում մասնագետների կարողությունների զարգացումը՝ վարակիչ հիվանդությունների հետևանքով հանրային առողջության սպառնալիքներին ավելի լավ դիմակայելու համար:

Դասընթացները կանցկացվեն անգլերեն (2021 թ ապրիլի 19-23) և ռուսերեն (2021 թ մայիսի 4-10) լեզուներով: Այս դասընթացների նպատակներից են ինֆեկցիոն հիվանդության կամ անհայտ ծագման սպառնալիքներն արագ գնահատելու անհրաժեշտության ըմբռնումը և ռիսկերի արագ գնահատում կատարելու կարողությունների զարգացումը:

«Epitweetr» ինտերակտիվ գործիքի օգտագործման վերաբերյալ երրորդ դասընթացը տեղի կունենա 2021 թ հունիսի 15-ին: Գործիքն օգնում է հանրային առողջության սպառնալիքների ավտոմատացված վաղ հայտնաբերմանը՝ օգտագործելով Twitter–ի տվյալները։

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ու Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից իրականացվող ԵՄ առողջապահական անվտանգության նախաձեռնությունն ուղղված է տարածաշրջանում կոմպետենտ կադրերի պատրաստմանը՝ փոխանցվող հիվանդությունների հետ կապված մարտահրավերների կանխարգելման և վերահսկման համար, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը` միջսահմանային առողջապահական անվտանգության սպառնալիքների դեմ պայքարի համար:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

 



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,