«Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագիրը ներկայացնում է Հայաստանում իրականացված նախագծերի արդյունքներն ու 2021 թվականի ծրագրերը
5 Փետրվարի, 2021

«Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագիրը ներկայացնում է Հայաստանում իրականացված նախագծերի արդյունքներն ու 2021 թվականի ծրագրերը


Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» (ԳԼԿ) ծրագիրը երկուշաբթի՝ փետրվարի 8-ին կայանալիք Ղեկավար կոմիտեի՝ Հայաստանին նվիրված նիստում կներկայացնի երկրում իր գործունեության արդյունքները, ինչպես նաև 2021 թ.-ի ծրագրերը:

Մասնակիցները կգնահատեն ծրագրի իրականացման վրա COVID-19-ի ազդեցությունը և կքննարկեն ծրագրի ձեռնարկած մեղմացնող միջոցառումներն՝ ուղղված դատական համակարգի ներքին բարեփոխումների, կոռուպցիայի և խտրականության դեմ պայքարի առնչությամբ ՀՀ իշխանությունների առավել հրատապ կարիքներին:

Ծրագիրը 2019-2021 թթ. ժամանակահատվածի համար Հայաստանում իրականացնում է 2,630,000 եվրո ընդհանուր բյուջեով երկու հատուկ նախագիծ: Այս նախագծերը երկրի իշխանություններին օգնում են ամրապնդել կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողություններն ու իրականացնել դատական բարեփոխումներ:

Հայաստանը մասնակցում է նաև ԳԼԿ տարածաշրջանային չորս նախագծերի, որոնք ուղղված են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելմանը և դրանց դեմ պայքարի միջոցների ամրապնդմանը, փաստաբանի մասնագիտության խթանմանը՝ եվրոպական չափանիշներին համապատասխան, կանանց համար արդարադատության մատչելիությանն ու խտրականության, ատելության հիմքով կատարված հանցագործությունների և ատելություն սերմանող խոսքի զոհերի համար ոչ դատական կարգով փոխհատուցման մեխանիզմների միջոցով արդարադատության մատչելիության խթանմանը: Այս նախագծերի ընդհանուր բյուջեն կազմում է 3,7 միլիոն եվրո:

Եվրոպական միությունն ապահովում է նախագծերի ֆինանսավորման 80 տոկոսը, մինչդեռ Եվրոպայի խորհուրդը տրամադրում է ֆինանսավորման մնացած մասն ու պատասխանատու է դրանց իրականացման համար:

Իմանալ ավելին

Մամուլի հաղորդագրություն

Հայաստանում իրականացվող ԳԼԿ նախագծե

 



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,