Գործընկերություն հանուն լավ կառավարման. Հայաստանում հաշմանդամության հիմքերով խտրականության դեմ պայքար
4 Մարտի, 2021

Գործընկերություն հանուն լավ կառավարման. Հայաստանում հաշմանդամության հիմքերով խտրականության դեմ պայքար


Հայաստանում սկսվել է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության դեմ պայքարի նոր ազգային ծրագիր, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Այն կիրականացնի «Ունիսոն» ՀԿ-ն՝ 2021թ. փետրվար-հուլիս ժամանակահատվածում:

Ծրագրի իրականացումը կնպաստի Հայաստանում հաշմանդամության հիմքերով խտրականության նկատմամբ զրոյական հանդուրժողականության ձևավորմանը, որտեղ պետական հաստատությունների, հասարակական տրանսպորտի և մշակութային վայրերի ու հանրային այլ տարածքների գերակշիռ մասը ֆիզիկապես անհասանելի են շարժունակության խնդիր ունեցող մարդկանց համար: «Ունիսոն» ՀԿ-ն իր ուշադրությունը կսևեռի հաշմանդամություն ունեցող աղջիկների և կանանց խոցելիության մասին իրազեկվածության բարձրացման վրա, ովքեր կրկնակի խտրականության սուբյեկտ են և՛ որպես հաշմանդամ, և՛ որպես կին: Ծրագիրը կնպաստի նաև համապատասխան օրենսդրության և ընթացակարգերի վերաբերյալ առարկայական քննարկումներին:

«Ունիսոն» ՀԿ-ն հարցում է անցկացնելու հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում և ուսումնասիրելու է հակախտրականության միջազգային լավագույն պրակտիկաները / ուղեցույցները: Այն նաև կկազմակերպի խտրականության տարբեր տեսակների վերաբերյալ երեք սեմինար, հեռուստածրագիր, թռուցիկի հրատարակում և կներկայացնի հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ երեք տեսաուղերձ:

Սա այն հինգ քաղաքացիական հասարակության ծրագրերից մեկն է, որոնք աջակցվում են Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում իրականացվող հակախտրական տարածաշրջանային ծրագրի շրջանակներում: Վերջինս ուղղված է խտրականության դեմ պայքարին, խտրականության համար ռիսկային խմբերի ներառականությանը, ատելություն սերմանող խոսքին և ատելության հիմքով կատարվող հանցագործություններին ու խոցելի համայնքների և հասարակության լայն զանգվածների շրջանում խտրականությունից իրավական պաշտպանության միջոցների մասին իրազեկվածության բարձրացմանը:

Գործողությունն իրականացվում է «Արդարադատության մատչելիության խթանում Արևելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հիմքով կատարվող հանցագործությունների և ատելություն սերմանող խոսքի զոհերի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ու իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի ներքո:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

 



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,