Արևելյան գործընկեր երկրներում մեկնարկել է «Կանանց համար արդարադատության մատչելիություն» թեմայով առցանց դասընթացը
11 Հունիսի, 2021

Արևելյան գործընկեր երկրներում մեկնարկել է «Կանանց համար արդարադատության մատչելիություն» թեմայով առցանց դասընթացը


Հունիսի 8-ին Եվրոպայի խորհուրդը «Իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների կրթություն (HELP)» ծրագրի շրջանակներում մեկնարկեց «Կանանց համար արդարադատության մատչելիություն» թեմայով դասընթացը: Այն նպատակ ունի աջակցել Արևելյան գործընկերության երկրներում գործող ազգային արդարադատության համակարգերին` արդյունավետորեն արձագանքելու առանց խտրականության արդարադատության մատչելիության կանանց իրավունքին:

Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում կիրականացվի 7 ազգային դասընթաց՝ ներառելով ավելի քան 140 դատավորի և դատախազի, ովքեր լավագույն պատրաստություն կանցնեն, որպեսզի իրենց հասարակության յուրաքանչյուր անդամի համար Եվրոպայի խորհրդի գենդերային հավասարության չափորոշիչներին համապատասխան արդարադատություն ապահովեն:

Այս դասընթացները կազմակերպվում են «Կանանց համար արդարադատության մատչելիություն. Ստամբուլյան կոնվենցիայի և գենդերային հավասարության եվրոպական այլ չափորոշիչների ապահովում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից, իսկ իրականացումն ապահովում է Եվրոպայի խորհուրդը՝ ԵՄ ֆինանսավորմամբ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի (2019-2021) ներքո:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,