ԱՊԱԳԱՆ ԱՅՍՕՐ. ԵՄ ֆինանսավորմամբ «Կոլբա լաբ» նախագիծը ՔՀԿ-ների համար հայտարարում է գաղափարների հատուկ մրցույթ՝ երիտասարդական նորարարական գաղափարներ ստեղծելու համար
18 Հունիսի, 2021

ԱՊԱԳԱՆ ԱՅՍՕՐ. ԵՄ ֆինանսավորմամբ «Կոլբա լաբ» նախագիծը ՔՀԿ-ների համար հայտարարում է գաղափարների հատուկ մրցույթ՝ երիտասարդական նորարարական գաղափարներ ստեղծելու համար


Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԱՊԱԳԱՆ ԱՅՍՕՐ. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» նախագծի շրջանակում ՄԱԶԾ Կոլբա լաբը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հետ համագործակցության ակնկալիքով հայտարարում է գաղափարների հատուկ մրցույթ, որի նպատակն ապագայամետ գաղափարներ ստեղծելու և փորձարկելու համար երիտասարդ նորարարների խմբերի հավաքագրումն է:

Գաղափարների մրցույթին կարող են դիմել Հայստանում գործող ՔՀԿ-ները։ Ընտրված գաղափարը կստանա մինչև 8000 ԱՄՆ դոլար՝ առավելագույնը 4 ամսվա ընթացքում Հայաստանում ծրագրի պիլոտային փուլն իրականացնելու համար։

ՔՀԿ-ներից ակնկալվում է անհատական առաջարկներ ներկայացնել հետևյալ ուղղություններով՝

  • Երիտասարդության ապագա. Կրթված և գիտահետազոտական գործունեության վրա հիմնված Հայաստան.
  • Դիմակայունություն և քաղաքացիական պաշտպանություն.
  • Ստեղծարար արդյունաբերություն. մասշտաբային ստեղծարար Հայաստան.
  • Տաղանդների հանգույց Հայաստան:

Բոլոր դիմումները պետք է ուղղված լինեն լուծումների, որոնք կիրականացվեն Հայաստանում՝ միաժամանակ հնարավորություն տալով դրանք կիրառել տարածաշրջանում կամ աշխարհում:

Դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետը հունիսի 22-ն է:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Դիմել

ԱՊԱԳԱՆ ԱՅՍՕՐ. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման

 



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,