Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ՝ EBRD) և Կանաչ կլիմայի հիմնադրամը (ԿԿՀ՝ GCF) ամրապնդում են իրենց համագործակցությունը` գործարկելով նոր՝ 1,01 միլիարդ ԱՄՆ դոլար բյուջեով «Կորպորատիվ հատվածի համար բարձր ազդեցության ծրագիրը»: Համաձայնագիրը ստորագրվեց հունիսի 2-ին:
Ծրագրի բյուջեից 252,5 մլն ԱՄՆ դոլարն արտոնյալ ֆինանսավորման տեսքով ապահովում է ԿԿՀ-ն, իսկ 757,5 մլն ԱՄՆ դոլարը՝ ՎԶԵԲ-ը և այլ համաֆինանսավորողներ: Տեխնիկական օժանդակության և քաղաքականության երկխոսություն համար լրացուցիչ 5,53 մլն ԱՄՆ դոլար և 1,36 մլն ԱՄՆ դոլար էլ կտրամադրեն համապատասխանաբար ԿԿՀ-ն ու ՎԶԵԲ-ը: Այն կնպաստի արդյունաբերության ոլորտում ցածր ածխածնային տեխնոլոգիաների ներդրմանը:
Ծրագիրը Կանաչ կլիմայի հիմնադրամի առաջին մասշտաբային գործողությունն է ոլորտում: Այն մշակվել է մի շարք երկրների, այդ թվում` Հայաստանի էներգաինտենսիվ ճյուղերում, ագրոբիզնեսներում և լեռնահանքային ոլորտում փոխակերպիչ անցումը դյուրացնելու համար: Ծրագիրը կաջակցի ցածր ածխածնային տեխնոլոգիաները նոր ընդունած կազմակերպություններին, նրանց կտրամադրի իրատեսական ներդրումների գործողությունների ծրագիր և ռազմավարական վերանայման կենթարկի նրանց բիզնես մոդելը:
Ընդհանուր առմամբ, նախատեսվում է, որ ծրագրի շնորհիվ ածխաթթու գազի արտանետումները 20 տարվա ակտիվի ընթացքում կնվազեն 17,2 միլիոն տոննայով, ինչը համարժեք է Խորվաթիայի նման երկրի կողմից էներգետիկ ոլորտի հետ կապված ածխաթթու գազի արտանետումների մեկ տարվա ծավալի կրճատմանը:
Իմացիր ավելին
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,
Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում