Եվրոպական հանձնաժողովը գործարկում է Team Europe մեխանիզմն՝ անդամ պետությունների կողմից գործընկեր երկրների համար նախատեսված պատվաստանյութերի բաշխումը կազմակերպելու համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արևելյան և Հարավային հարևանությանը, Արևմտյան Բալկաններին ու Աֆրիկային:
Այս միջոցառումը Եվրոպական հանձնաժողովի «COVID-19-ին հաղթելու միասնական ճակատ» հաղորդագրության մեջ շարադրված մի շարք գործողություններից մեկն է, որն ընդունվել է հունվարի 19-ին՝ կորոնավիրուսային ճգնաժամին համակարգված արձագանքելու ուղղությամբ եվրոպական առաջնորդների հանդիպումից երկու օր առաջ:
Պատվաստանյութերի բաշխման մեխանիզմը հանդես կգա որպես հարցումների ընդունման և սկզբնական չափաբաժինների մատակարարման միասնական կետ: Ենթադրվում է, որ դա կիրականացվի անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի հավասար և արդարացի հասանելիության ապահովման համաշխարհային նախաձեռնության՝ COVAX-ի միջոցով: Թվերը կավելանան պատվաստանյութերի պաշարների ավելացմանը զուգահեռ, ինչպես նաև՝ քանի դեռ COVAX-ն ի վիճակի կլինի բավականաչափ մեծ ծավալներ մատակարարել անմիջապես ընկերություններից:
«Համերաշխության այս աննախադեպ դրսևորումը պետք է ուղեկցվի եվրոպացիների հետ անմիջական շփմամբ և գործընկեր երկրներում հատուկ տեղեկատվական արշավով, որպեսզի պարզաբանվի այն սկզբունքը, որ ոչ ոք ապահով չէ, քանի դեռ բոլորն ապահով չեն», – ասված է հաղորդագրության մեջ:
Team Europe-ն ի աջակցություն COVAX-ի արդեն իսկ հավաքել է 853 միլիոն եվրո՝ ԵՄ-ն դարձնելով վերջինիս խոշորագույն դոնորը:
Եվրոպական հանձնաժողովն անդամ պետություններին կոչ է անում արագացնել պատվաստումների տարածումը ԵՄ ողջ տարածքում՝ նպատակ ունենալով մինչ 2021 թվականի ամառ պատվաստել չափահաս բնակչության առնվազն 70%-ին:
«Այժմ մենք պետք է արագացնենք պատվաստանյութերի մատակարարումն ու հենց պատվաստումների իրականացումը», – հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ հավելելով. «Մեր նպատակն է, որպեսզի ամառվա դրությամբ պատվաստված լինի մեր չափահաս բնակչության 70%-ը: Դա կարող է շրջադարձային լինել այս վիրուսի դեմ մեր պայքարում: Այնուամենայնիվ, մենք այս համավարակին վերջ կդնենք միայն այն ժամանակ, երբ աշխարհում բոլորի համար պատվաստանյութերը հասանելի դառնան: Մենք կավելացնենք մեր ջանքերն` օգնելու պատվաստանյութեր ապահովել մեր հարևանների և ամբողջ աշխարհում մեր գործընկերների համար»:
Հանձնաժողովն անդամ պետությունների հետ կշարունակի աշխատել պատվաստումների հավաստագրման ուղղությամբ, որոնք կարող են ճանաչվել և օգտագործվել ԵՄ-ի առողջապահական համակարգերում` լիովին համապատասխանելով ԵՄ տվյալների պաշտպանության մասին օրենքին, և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հավաստագրման համակարգերի միջոցով կտարածվեն ամբողջ աշխարհում: 2021 թվականի հունվարի վերջի դրությամբ պետք է համաձայնեցվի ընդհանուր մոտեցում, որը թույլ կտա անդամ պետությունների հավաստագրերն արագորեն օգտագործել ԵՄ-ի և դրա սահմաններից դուրս գործող առողջապահական համակարգերում:
Եվրոպական հանձնաժողովը նաև առաջարկում է խստորեն սահմանափակել բոլոր ոչ կարևոր ճանապարհորդությունները, քանի դեռ համաճարակաբանական իրավիճակը զգալիորեն չի բարելավվել, ինչպես նաև ձեռնարկել համաչափ միջոցներ, ներառյալ համաճարակաբանական առումով ավելի մտահոգիչ տարածաշրջաններից ժամանող ճանապարհորդների թեստավորումը:
Իմանալ ավելին
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,