Հրազդանում ԵՄ աջակցությամբ մեկնարկել են կոշտ թափոնների աղբավայրի կառուցման աշխատանքները
16 Ապրիլի, 2021

Հրազդանում ԵՄ աջակցությամբ մեկնարկել են կոշտ թափոնների աղբավայրի կառուցման աշխատանքները


Ապրիլի 14-ին Հրազդանի մերձակայքում պաշտոնապես մեկնարկեց ԵՄ կողմից համաֆինանսավորվող կոշտ թափոնների աղբավայրի կառուցումը: Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ տեղակայված՝ կոշտ թափոնների կառավարման ժամանակակից գործընթացներով հագեցած աղբավայրի կառուցումը թույլ կտա իրականացնել կոշտ քաղաքային թափոնների հավաքման ու վերամշակման աշխատանքներ, ինչպես նաև կապահովի բնապահպանական և սոցիալական մեծ օգտակարություն տեղի բնակիչների և բիզնեսների համար։

«Այս կարևոր զարգացումը համահունչ է շրջակա միջավայրի պահպանության և թափոնների կառավարման վերաբերյալ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) դրույթներին ու նպաստում է ԵՄ Կանաչ գործարքի նպատակներին: Կանաչ վերականգնումը կարևոր ներդրում է մեր ապագայի համար այն ընձեռում է բազմաթիվ հնարավորություններ գործարարության զարգացման և աշխատատեղերի ստեղծման համար՝ ի նպաստ ՀՀ քաղաքացիների: Այս նախագիծը կօգնի Կոտայքի և Գեղարքունիքի մարզի մի քանի տեղական համայնքներին ներդնել կոշտ թափոնների համալիր կառավարման համակարգ և բարելավել թափոնների հավաքման, այդ թվում՝ տեսակավորման, վերամշակման համակարգը և նոր հնարավորություններ ընձեռել տեղական բիզնեսներին»,- իր ելույթում նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:

Շինարարությունը համաֆինանսավորվում է Եվրոպական միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայրի գործընկերություն հիմնադրամի (E5P) կողմից: Հրազդանում ԵՄ չափանիշներին համապատասխան կոշտ թափոնների աղբավայրը կսպասարկի 12 քաղաքապետարանների:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

 



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,