Մարտի 28-ին Հայաստանը COVAX նախաձեռնության միջոցով ստացավ 24,000 չափաբաժին AstraZeneca պատվաստանյութ:
Պատվաստանյութի առաջին խմբաքանակի առաքումը կատարվեց ԵՄ-ԱՀԿ համատեղ նախաձեռնության մեկնարկից վեց շաբաթ անց։ Այն ընդգրկում է պատվաստումների ծրագրի բոլոր փուլերը՝ COVID-19 պատվաստանյութերի տեղաբաշխումից մինչև պատվաստումներ: Team Europe-ն՝ ի դեմս Եվրոպական միության, նրա անդամ երկրների և ֆինանսական հաստատությունների, COVAX նախաձեռնությանն օժանդակել է ավելի քան 2,2 միլիարդ եվրոյով։ Ընդամենը վերջերս էլ Գերմանիան հանձն է առել տրամադրել ևս 900 միլիոն եվրո։
Պատվաստանյութերի առաքման առթիվ՝ Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը հայտարարել է․ «Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի աճը հաշվի առնելով՝ պատվաստանյութերի առաքումը կարևոր դրական զարգացում է։ Մենք կշարունակենք աջակցել Հայաստանի Հանրապետության ջանքերին՝ ուղղված վարակվածների թվի կրճատմանը և կյանքեր փրկելուն»։
«COVID-19-ի տարածումը շարունակվում է, և հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներն ու բուժաշխատողները մեծ ծանրաբեռնվածությամբ են աշխատում: Պատվաստանյութերը կարևոր նոր գործիք են։ Անշուշտ, COVAX նախաձեռնության նպատակն է՝ նպաստել ամբողջ աշխարհում համավարակի սուր փուլի հաղթահարմանը` արդար հիմունքներով տրամադրելով անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի չափաբաժիններ», — նշել է Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը։
Այս առաքումն իրականացվել է ապրիլի 24-ից 30–ը կայանալիք իմունիզացիայի համաշխարհային շաբաթվա շրջանակում, որը կընթանա սոցիալական ցանցերում՝ #VaccinesWork (#Պատվաստումնաշխատումէ) հեշթեգով։
Հասարակությանը COVID-19-ի վերաբերյալ ճշգրիտ և հասկանալի տեղեկատվություն հրամցնելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն գործարկում են նաև HealthBuddy+ հավելվածի հայերեն տարբերակը՝ հանրությանը COVID-19-ի հետ կապված տարատեսակ փաստերի, այդ թվում՝ պատվաստումների մասին իրազեկելու, ինչպես նաև՝ բամբասանքներին և ապատեղեկատվությանն անդրադառնալու համար:
Իմացիր ավելին
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,