Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը 13-17 տարեկան երեխաներին հրավիրում է մասնակցել «ԵՄ-ն երեխաների համար․ իմացիր քո իրավունքները» պաստառների մրցույթին, որը կազմակերպվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Պաստառը կարող է ձևավորված և նկարված լինել ձեռքով կամ թվային միջոցներով, կարող է լինել ցանկացած ոճի, պետք է ունենա վերնագիր և կարճ կարգախոս: Պաստառի լուսանկարը պետք է ուղարկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջին՝ օգտագործելով հետևյալ հեշթեգերը՝ #EU4Children, #KnowYourRights:
Պատվիրակությունն իր ֆեյսբուքյան էջում թվարկում է իրավունքների ցանկը (առողջություն իրավունքից մինչև խաղալու իրավունք), որոնք պաստառներում կարող են պատկերվել առանձին կամ ցանկացած համադրությամբ:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը հունիսի 22-ն է: Հինգ լավագույն հեղինակները կպարգևատրվեն Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի կողմից:
Բոլոր մասնակիցները կստանան ԵՄ տարբերանշանով նվերներ:
Իմացիր ավելին
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,