Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարել է շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում ԵՄ կողմից ֆինանսավորվող երկու նոր ծրագրերի մեկնարկի մասին:
«ԵՄ-ը շրջակա միջավայրի համար. Կանաչ համայնք, դիմակայուն ապագա» ծրագիրը, որն իրականացվում է Armenia Tree Project-ի գլխավորած կոնսորցիումի կողմից, կնպաստի կանաչ քաղաքաշինության ու կանաչ էներգիայի լուծումների ներդրմանը: Առաջիկա 3 տարիներին ծրագիրը նախատեսում է հիմնել տնկարաններ` Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի 15 համայնքներում իրականացվելիք կանաչապատման նախաձեռնությունների համար տնկիներ մատակարարելու և 458,000 ծառ տնկելու համար: Բնության պահպանությանը միտված վարքագիծ խրախուսելու համար թիրախային համայնքներում 7000 դպրոցականներ կվերապատրաստվեն և կներգրավվեն բնապահպանական կրթության, իրազեկության բարձրացման արշավների, էկոակումբների, էկոճամբարների և ողջ երկրով մեկ իրականացվելիք աղբի մաքարման ամենամյա նախաձեռնություններում:
Քաղաքային կայուն կառավարման և կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականության բարձրացմանն ուղղված մեկ այլ լայնամասշտաբ ծրագիր է իրականացվելու «Տեղական ինքնակառավարման մարմիններ. համագործություն հանուն կայուն քաղաքների 2020» հայտամրցույթի շրջանակներում։ «Դաշինք՝ հանուն կանաչ և կայուն կառավարման» ծրագիրը կաջակցի Վանաձորի և Գյումրիի քաղաքապետարաններին ավելի կանաչ միջավայր ստեղծելու իրենց քաղաքացիների համար: Ծրագրի աջակցությամբ առաջիկա 3 տարիների ընթացքում կշահագործվեն 10 ժամանակակից և էկոլոգիապես մաքուր ավտոբուսներ, կգործարկվի պլաստիկ թափոնները շինանյութի վերածող երկու կայան, կտեղադրվեն 700 աղբարկղ` տնային տնտեսությունների թափոնները տեսակավորելու նպատակով։ Առաջիկա երեք տարիներին երկու համայնքներում կներդրվեն նաև աշխարհագրական տեղեկատվական համակարգեր՝ շրջակա միջավայրի կառավարման, մոդելավորման ու պլանավորման համար: Ծրագիրն ունի նաև հանրային իրազեկության բարձրացման բաղադրիչ և խթանելու է վարքագծի փոփոխություն այնպիսի ոլորտներում, ինչպես օրինակ թափոնների տեսակավորումն ու վերամշակումը:
Իմացիր ավելին
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,