Մայիսի 28-ին Եվրոպական միությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին զարգացումների կապակցությամբ հրապարակված հայտարարության մեջ երկու երկրներին կոչ արեց ձեռնպահ մնալ հետագա ցանկացած ռազմական ծավալումից և գործողություններից:
«Վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները միաժամանակ և՛ վտանգավոր են, և՛ մտահոգիչ։ Անհրաժեշտ է անհապաղ դեէսկալացիա։ Բոլոր ուժերը պետք է հետ քաշվեն այն դիրքեր, որոնք զբաղեցրել են մինչև մայիսի 12-ը, և երկու կողմերը պետք է բանակցություններ սկսեն սահմանազատման և սահմանագծման շուրջ։ Մենք շարունակում ենք Ադրբեջանին կոչ անել անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին ու ձերբակալվածներին։ Մենք ողջունում ենք լարվածության նվազեցմանն ուղղված բոլոր ջանքերը, ներառյալ՝ հնարավոր միջազգային դիտարկման առաքելության վերաբերյալ առաջարկությունները»,- նշված է հայտարարության մեջ։
Հայտարարությունում նաև ասված է, որ ԵՄ-ն պատրաստ է փորձագիտական աջակցություն ցուցաբերել և օգնել սահմանազատման ու սահմագծման հարցերում, ինչպես նաև նպաստել վստահությունն ամրապնդելու անհարժեշտ միջոցառումներին, որպեսզի ապահովվի կայուն խաղաղությունն ու բարգավաճումը Հարավային Կովկասում:
Իմացիր ավելին
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,