Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը կարևոր և դրական հանգրվան է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար: Այդ մասին մարտի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ ունեցած հեռախոսազրույցում ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը:
Զրուցակիցները քննարկեցին մարտի 1-ից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուն, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին առնչվող հարցեր։
Բորելը նշել է, որ համաձայնագիրն ընդգծում է ժողովրդավարության և մարդու իրավունքների խթանման ընդհանուր հանձառությունը, ինչպես նաև համագործակցության լայն շրջանակ է ապահովում բազմաթիվ ոլորտներում, ներառյալ աշխատատեղերի և գործարար հնարավորությունների ստեղծումը, շրջակա միջավայրի պաշտպանությունն ու կրթության և հետազոտական հնարավորությունների զարգացումը: Բարձր ներկայացուցիչը կարևորեց նաև ԵՄ կայուն աջակցությունը Հայաստանի բարեփոխումների կուրսին, ինչը կարևոր է երկրի արդիականացման համար:
Անդրադառնալով վերջին զարգացումներին՝ Ջոզեպ Բորելը խոսել է Հայաստանի առջև ծառացած նշանակալի մարտահրավերների մասին: Նա շեշտել է, որ բոլոր կողմերն իրենց քաղաքական տարաձայնությունները պետք է լուծեն խաղաղ և երկխոսության միջոցով, ինչպես նաև՝ խստորեն հետևելով խորհրդարանական ժողովրդավարության սկզբունքներին ու գործընթացներին:
Արա Այվազյանն ու Ջոզեպ Բորելը քննարկեցին նաև անվտանգային հարցեր:
Իմացիր ավելին
ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մտնում է ուժի մեջ
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,
Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում